Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քեզ հմար վաստակիլ, քեզ համար չարչարվիլ
Ճամբո՛ւ դի՞ր փեսեդ անույշ պաշարով,
Հանի՛ր սրտիցդ հոգիդ իրան տո՛ւր
Ընչի՞ ես կանգնել էդպես դու տխուր,
Միթե քո լեզուդ էդպես փորդ ա ընկել,
Չլի հեռացավ, էնդուր ես տրտմել։
Չլի էլ գնում ա, էնդուր մնացել
Կարկամած, լռված, չես կամում ասել,
2100 «Արի՛ փեսայդ իմ, արիր իմ արև,
Արի՞ իմ կյանք, լույս, իմ սրտի տերև,
Քանիցս կամեցա, քեզ հեռանալիս
Ասեմ ա՜խ լալով, պատմեմ քեզ սիրով
Սիրտ իմ քեզ մատաղ, դուն ուր ես գնում
Սիրտս բաց կանեմ, արի սրտումս կա՛ց
Սիրտս քեզ համար հնձան է շինած,
Հնձան լի հազար ծաղկամբք և պաղով,
Ո՞ւր ես հեռանում, ինձանից ջոկվում։
Իմ սիրտս սևացնում, ինձ մենակ թողնում.
2110 Իմ սուգ ու շիվանս, անկաջդ չի՛ հասնում,
Ա՜՛խ եմ ես քաշում, ա՜խս չես լսում
Վայ եմ գլխիս տալիս, վայս չես իմանում.
Ձեռով ծեծեմ դոշս, ձեռս չես տեսնում,
Ջան եմ ձեն տալիս, ջան ասող չկա
Մազերս եմ փետում, ձեռս բռնող չկա
Որ ինձ սպանեմ, ինձ թաղող չըլիլ
Որ չուրն ես ընկնիմ, ինձ ասող չըլիլ,
Ո՛ւր ես գնում կյանքս, իմ կյանքս քոննա,
Ընչի ես դարտ անում, փեսեդ մոտիդ ա։
2120 Չե՛ս սիրում փեսիդ բաս էդ մալում ա,
Գլուխդ որ ցավի, նրա ջանն դուս կգա,
Նա ջան չունի սկի, դու ես նրա ջանը
Նա հոգի չունի, դու ես նրա հոգին,
Նա արև չունի, դու ես նրա արևը,
Երեսդ շրջելիս, նա իր հոգին կտա
Որ ձեռդ եդ քաշես, նա կըթուլան ա.
Որ աչքդ թեքես, նա կչորանա,
Դոշին որ չկպչիս, նա կփետանա
Երբ դու ծիծաղիս, նա էլ կը ծիծաղի,
2130 Երբ դու լաս նա էլ, կլա, կմորմոքի,
Մեկ անուշ խոսքդ նրա համար անգին քար