Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես որ ձենտայի, քարերն էլ կպատռեին
2170 Երկինք գետինք ոտն առած կփախչեին
Ծով ու ցամաք թև առած կթռչեին
Իմ ձենիս մի տուտն երկինքը կըհասներ
Իմ ձենիս մեկ տակն դժոիրքն կզարզանդացներ
Ես հո քար կտրած, կմնայի կանգնած
էլ իմ ձենս դու չէիր կարող լսեր
էլ իմ շունչս չէ իր կարենայի տոներ
Ես մենակ մնալիս երկինքը գլխիս
Հենց բռնես բիրադի հենց փուլ ա գալիս
Քեզ որ չեմ տեսնում, իմ աչքիս լույսը
2180 Վեր ա թափում ու հենց բռանց խավարում
Ծառերն իմ աչքիս հենց փուշ են դառնում
Սարն ու գետին իմ ախ ոտի տակին
Ջուր է դառնում ինձ ու իրանց փորը քաշում
Օխտը գլխանի վիշապի նման
Ձորերն իրանց հենց բերանը բաց անում
Հրեղեն ձիու վրա թև առած գալիս
Որ հենց սար ու ձոր ոտի տակ տան ջնջեն
Ու ինձ իրան հետ տանի չանկերով
Կուչ տա կշտանա, որ սիրտն հովանա
2190 Ա՜խ, նա իրան շունչն մեկ փորը քաշելիս,
Բոլոր սար ու ձոր իր փորն ա քաշում.
Ծովն նրա ձենիցն թև տոնում թռչում,
Նրա մեկ տուտը երկնքումն ա բլում,
Որ մեկ տուտն երկիրս քարեքար տալիս
Աչքերն կրակ, քնթիցն ու բերնիցն
Քուքուրթի ծուխ հենց աշխարքս բռնում,
Նա մեկ ուսերը իրան քաշելիս
Սար ու ձորն եղի պես հալչում, կորչում,
Նրա լեզուն հրեղեն թրի պես սրած
2200 Գետնին մեջ տեղից երկու կտոր անում,
Նա ատամները իրար խփելիս
Նա իր աչքերը բաց խուփ անելիս
Հենց բռնես թե հենց կեծակը տվեց
Ու աշխարհն մնում ա, սևացած, սառած։
Թե ինձ սիրում ես կշտիցս չհեռանաս
Թե գլուխդ՝ եդևդ ես հենց դու մեկ քցել