Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ես որ կամ ոտիդ մատների ղունկն եմ,
Թե որ կտրեցիր, էլ ջանդ չի քորիլ.
Ես որ կամ սրտիդ շուշեն եմ, ռուքարն
Մեկ որ կոտրեցիր, էլ չի սաղանալ.
2250 Ես որ կամ բերնիդ, սրտիդ արյուն եմ
Թե որ թողեցիր, կսառչիմ, կհովանամ.
Ես որ կամ ջիգյարիդ ձուկն եմ համեշա
Թե դուս քցեցիր, շունչը կկտրվի,
Ես որ կամ ձեռիդ ղուշ եմ ու բլբյուլ
Ձեռդ հուփ տաս, կնվաղեմ, բաց անես կթռչեմ
Պետք է թել դնես ու ոտս ոտիդ կապես
Որ էլ չկարենամ, թև առնիլ թռչիլ
Ես որ կամ չոլի ծաղիկ եմ քեզ համար
Անձրև, էլ որ չգա, գետինը չորանա
2260 Ես չեմ չորանալ, թե որ դու չքաղես
Հազեցիր թե չէ ո՛չ հոտ կտեսնիս
Ես էլ ձեռումդ կուչ կըգամ կթոռոմիմ
Ես որ կամ բերնիդ ոսկի խնձորն եմ
Ծուլ կանես, էլ եդ բերանդ կընկնիմ
Քիթդ կդնես, ես քեզ հոտ կըտամ
Բերանդ կըդնես, ես քեզ համ կտամ
Ծոցդ կդնես չես հոտիցս կշտանալ
Ջեբդ կդնես չես իմանալ թե կամ
Թե ձեռիցդ քցեցիր, ձեռիցդ հանեցիր
2270 Քեզ կթողամ, կերթամ ուրշի ձեռ կընկնիմ
էլ աշխարհ ման գաս, դու ինձ չես գտնիլ
Ես քո աչքին էլ չեմ ուզիլ հայտնվիլ
Ես ոտիդ շունն եմ, քար կքցես, կհաչեմ
Զոռ կանես կկծեմ, բայց թե երեսս էլ
Կոխես, կխչորես, ամա ձեռդ գլուխս
Քսես ու շփես, որ թե երեսիս,
Դու թուր խաղացնես, ես քեզ երեսս
Չեմ եդ դարձնիլ,
Բայց թե հաց կտաս, տանդ կպահես
2280 Երկնքից ղուշը քեզ համար վեր կբերեմ
Օձն իր բնիցր, մարալն սարիցը
Կը բռնեմ, կբերեմ, քո տունը կանեմ
Քո ձեռը կտամ, որ ինձ ուզենաս
Ինչպես քո սիրտն ա, դիվանը դու անես.
Ես քո օձի հիլն եմ, գիշերը լիս կտամ,
Ցերեկը կքնացնեմ և այլն:
Ես քո կռանդ կապած, դոշիդ թալսմանն եմ
Ոչ լեզու ունիմ, որ հետդ խոսիմ,