Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/68

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ոչ ոտք ունեմ ես, որ քեզ էլ ոտք տամ
2290 Ոչ թուր ունեմ ձեռիս, որ ձեռդ թուր տամ
Ո՛չ թև ունիմ ես՝ որ քեզ ես թև տամ
Ո՛չ աչք ունիմ որ լիսն ու մութն ջոկեմ
Բայց թե մեկ անգամ կոնիցդ եդ արիր
Մեկ ջրի ղրաղի մեկ չոլում թողիր,
Գողի ձեռն ընկավ, գողը կտանի,
Թուլու աչքն տեսավ, կառնի ծոցը կդնի.
Չունքի ով ինձ իր վրա կունենա
Տեղս տաք կպաքի, ղադրս կիմանա
Ես նրան կսիրեմ, նրան կպահպանեմ։
2300 Լեզու չես ունենալ, լեզուդ կլռվի
Աչքդ չի տեսնիլ, աչքիդ լույսը կփախչի
Ոտքդ չի ման գալ, թուլացած կլի,
Թուրդ չի կտրիլ, գուլացած կըլի,
Ղշերն էլ աչքդ հանեն, չես կարող ձեն տալ.
Թուլին, հարամին քեզ չոքմիշ անի,
Ոտներումդ էնքան թաղաթ չի ըլի,
Որ գնաս հետ ածես, տունդ չի քանդվի
Ճանճն էլ երեսիդ՝ որ թռչիք ման գա.
Ջեռումդ էնքան չըլիլ, հունար, զորություն
2310 Որ բարձրացնես, նրանց դեն անես։
Զենդ փորումդ չոլումն կմնաս ընկած
Ղուրդ ու ղուշ քո լաշն կուտեն կփչացնեն,
Քամին ոսկոռներդ քարեքար կտա
Ծովի մեջ կընկնիս, կամ հողի տակը
Քութանն վարելիս ոտի տակ կընկնիս
Ցորեն քամելիս, ցորնի մեջ կընկնիս
Սուփրի վրա նստած, սուփրեն դու կընկնիս
Հաց ուտողի սիրտն մա՛դաժիժ կըլի
Քեզ ուշունց տալով, կերակուրն առաջիցն
2320 Կառնի դեն կքցի, շան առաջն կածի,
Շունն էլ ոսկոռիդ որ համն առնի.
Չի ուտիլ կը հաչի որ իրան հաց տան,
Ագռավին կտան, ագռավն չի՛ տանիլ
Ետո հաց նստողք կիմանան ի՞նչ ա,
Վեր կառնեն քեզ մեկ պատի տակ քցեն
Փոս կանեն կթաղեն, երեխանցն կասեն.