Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Որ դենն անց չկենան գիշերի մթան
Անց էլ որ կենան ճաշին ու ցերեկը
Խաչ հանեն երեսն, աչքերը խփեն
2330 էնպես անց կենան, ու տեղդ չնայեն
Ժամի, սաղմոսի, պատարագի ձեն
Խնկի հոտ, մմի լիս գերեզմանդ չի գալ
Քեզ մեկ բերան էլ ողորմի չտալ.
Ողորմին նրանն ա, որ բարի ա
Չարին ողորմի ասելն մեխք ա
Չարի հոգին դժոխքն հենց պետք է գնա,
Մարմինն էս դինումն ոտնակոխ ըլի
Հոգին էն դինումն դատաստան չտեսնի
Դրախտ դատաստան հենց արդարին ա,
2340 Արդար կաց արդար երեսիդ մեռնիմ
Արդար կաց որ մեր մարմինն հոգին էլ
Թե էս աշխարքումն թե էն աշխարքումն էլ
Մեկ բարձի վրա ծաղկին ծերանան
Մեկ լուսնի տակի աճեն զորանան
Թոփ էլ մեզ դիպչի, մեզ քյար չի անի
Կայծակն էլ որ տա, չկարենա էրիլ
Երկիրն էլ ժաժ գա, մեր մարմինն իրար
էնպես էնպես կպած բլին, որ բնավ պոկ չգան
Դու իմ միսն ըլիս, ես քո արյունը
2350 Քո միսն որ կտրեն, իմ աչքիս ցավ տա
Իմ արյունս հանեն, քո սրտին դժար գա
Քո մատն փուշ ըլի, իմ հոգիս կսկծա
Ոտս քարի դիպչի, քո սիրտն մղկտա
Քեզ որ թուր խփեն, ես հալվիմ, մաշվիմ
Ինձ որ չոռ ասեն երեսդ կարմրի
Գլուխդ ցավի, իմ սիրտս մրմնջա
Դու հիվանդ ըլիս, ես քո դեղապետ,
Ես ծարավ ըլիմ, դու ինձ համար ջուր
Դու սոված ըլիս, ես քեզ կերակուր
2360 Ես տանիցն դուս գնամ, դու հետս քաշ գաս
Դու չոլումն ըլիս ես ճտիցդ ճոլոլակ
Քո մի աչքն քնի, իմ մի աչքն զարթնի
Իմ մի աչքն քնի, քո աչքն ինձ նայի
Քո աչքն ծիծաղի, իմ ոտներս պար գան