Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ցերեկն դլխներիդ վրովն պտիտ գամ,
Գիշերն աչքներիդ վրեն նստած եմ.
Դուք մի դարտ անեք, ես դեռ մեռած չեմ,
Մարմինս ա մեռել, հոգիս կենդանի
Ես էս աշխարքիցն էնքան գնալ չեմ,
2410 Մինչև բոլորիդ իմ մոտս տանիմ.
Իմ տնկած պարտեզումն, իմ բանած ծաղկանոցումն
Ուտեք, թե տեսնիք, թե միայն հոտ քաշեք
Հոգիս հանապազ է նրանց միջումն.
Մենք էլ վեր կենանք ուրախ ու ուրախ
Քո անունդ հիշենք, քեզ ողորմի տանք
Վազենք մեր այգին կամ վարդը քաղենք
Կամ խնձորն կամ տանձն ուտենք ու ասենք
էս մեր չոր տնկած բարի պտուղն ա.
էս մեր ցանած անգին սերմն ա,
2420 Նրա հոգին սրանց հետ համեշա խառն ա
Մենք պտուղ չենք ուտում, նրա հոգին ուտենք
էս հո ծաղիկ չի, այլ նրա շունչը
Նա մեզ եդ թողեց, որ ինքն պակսելիս
Մենք հոտ քաշելիս մենք համ առնելիս
էլի զորանանք, բարի զավակք ըլինք.
էլի գանք ուտենք նրա անունն հիշենք,
Մենք էլ նոր տնկենք, մենք էլ նոր ցանենք.
Որ մեր որդիքն էլ, մեր հոտը առնեն
էսպես զորանան, էսպես մեծանան,
2430 Մեր անունն հիշեն, մեր Աստծուն փսռք տան
Որ մեր անունը միշտ էս աշխարքում < ն >
Հավիտյան մնա մարդքերանց սրտումն.
Հավիտյան մեր հոգու Աստված ողորմին
Զի՛ պակսի, մնա ամեն բերանում
Ամեն բերան մեր տուն ու գուռն օրհնի
Ա՜խ քաշի ասի, Աստված ողորմի։
էն բարի հորը, էն սուրբ արգանդին
Որ էսպես բարի զավակ մեծացրին
Իրանք շահ եզան, մխիթարվեցին
2440 Մեզ էլ են շահում հիմիկ էս կետին։ —
«Տո՛ւր համբույր սիրույն նազելի հարս ջան
Փեսայդ արեգակն գնում ա միայն
Որ քրտնի, տանջվի քեզ համար հաց ճարի,
Քեզ համար փող դատի, քեզ համար շոր առնի
Գլուխդ ու ոտդ զարգացած պահի,