Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Երկնային շնորհն, առավոտյան ցողն
Բարին երկնայինլ երկրի, և ծովի
Նրանց գլխին թափի, նրանց բաժին լինի.
Ծաղկին, զորանան, ցնծան, զվարճանան
Մեկ բարձի գլխի միասին ծերանան
Որ մեզ համեշա միտներն են բերում
2530 Մեր աչքը սրբում, մեզ մխիթարում
Ա՜խ էն փեսայի աննման տեսույն.
Ա՜խ էն փեսայի անարատ սիրույն.
Որ րիկան առավոտ մեզ անքուն աչոք
Տքնի, պահպանե մեր մայր սիրելի
Մեր անարատ ծնող երկիրն սխրալի,
Մեզ նազ կերակուր տա միշտ պատրաստել,
Ախ էն փեսայի երեսին մեռնիմ։
«Դու ես աստված մեր մեզ էսքան բարին
Մեզ էն աշխարքումն բաշխել, պարգևել,
2540 Բայց մենք անիրավ, անհնազանդ որդիքդ
Ո՛չ կարացինք անդ չափով վայելեր
Առավոտյան ցողդ, երկնային անձրևդ
Գիշերի աստեղք քո սուրբ արեգակի
էսքան սուրբ սրտով, էսքան ջերմ սիրով
Երկրի մեր գլխին միշտ պտիտ տալով
Ո՛չ կարաբին մեր սիրտը քարացած
Երկիր մեր առատ մեր ծնող գթած,
Անհուն բարությամբ գիրկ յուր բաց արած
Ամեն առավոտ, ամեն երեկո
2550 Կանչեր, պաղատեր աչոք ցողաթոր։
«Եկե՛ք որդեակք իմ, էկե՛ք իմ սեղան
Հնձանս լիքը, լիքն է իմ մառան՝
Բյուրավոր բարիք իմ տանս պատրաստ կան,
Իմ ծով կարասներն, իմ կարաս ծովեր
Որքան հանեք էլ, էնքան կլցվին
Նրանց ո՛չ տակ ունին ո՛չ խուփ, և ոչ փակ,
Իմ ծոցի մառանս պճպճում, տրաքում
գիշեր ցերեկ, ուտող է ուզում
Թե ակն էք, ջավահիր, մարգարիտ ուզում
2560 Թե ոսկի, արծաթ, թե գանձ կամենում,
Իմ սնդուկ սարերս առանց փող ձեզ տան
Բալանիքը նրանց աչկներիդ առաջին
Բացե՛ք ման էկե՛ք հացի տաշտն իմ դաշտն
Ծառերիս օճոռքն պտղոք զարդարած
Կախանով խնձոր, լագանով տանձ, ծիրան