Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Կերե՛ք, խմեցե՛ք մեր բարին հիշեցեք։
Թե իմ խորդ հարսը, իմ ագահ որդիք
Իշխանքն փառավոր, խաթունքն մեծաքիթ
Հենց իրանք ուզեն, որ իմ տված բարին
2570 Հենց իրանց գլխին անեն իրանց ոտին
Նստին անգործ տանը միշտ ծալապատակ
Ո՛չ իրանք ուտեն, այլոց էլ չտան,
Զուգվին, զարդարվին, ու ուռած նստին
Դուք նրանց դուս արե՛ք, որ գնան, կորչին
Թե չեն ուզում որ նրանք ձեզ հետ նստին
Իմ տված բարին ձեր ձեռիցը խլեն
Ձեզ թրով, թվանքո՛վ, հարբա գան ասեն։
«Մերն ա էս տունը, դուք ո՞ւր էք էկել
Մեր հերն ա դատել, մեզ համար եդ քցել
2580 Մենք պետք է ուտենք, ու մենք վայելենք
Դուք ղարիբներդ դռանը կացեք
Թե կկանչենք, էկեք, թե չէ՛ ցուրտ կուլ տվեք
Թե մեկ կտոր հաց էլ, ձեր առաջն քցենք
Շան պես դողալով, ոտներս լիզելով,
Եկեք ու կերեք, մեր դռանն էլ հաչեցե՛ք.
Մեր ջեմին, կտրին, մեր հանդին, դաշտին
Ոտներդ կոտրեցե՛ք, ու օրոն արե՛ք։
Թե փետ վեր առնինք, պետք է դուք սարսեք
Թե ոտով գլխներխդ խփենք, մունջ կացե՛ք,
2590 Թե քարով խփենք, մեր քարն կուլ տվե՛ք,
Մեզ մոտ չգաք թե չէ թրով, թվանքով
Ձեր մուռտառ փորները կհղենք, վեր կածենք»։
«Ո՛չ դուք որդիք իմ ընտիր սիրելի
Փեսես ձեզ համար էսքան աշխատի
Դուք էք իմ փեսի աչքի սիրելին.
Դուք նրա կուռը, դուք նրա թևը
Դուք որ չլիք, մենք ո՛չինչ չենք անիլ
Ես իմ ծոցս կխփեմ, նա իր ձեռն կքաշի
էլ մենք իրար չե՛նք ղրկիլ, սիրիլ
2600 Աշխարհի աչքը կմնա խավարած,
Քոռըքոռ կերթա տարտարոսն կընկնի
Դժոխքի տարտարոսն այն զարհուրելի,
Կտանջվի, կխորովվի, էլ կվնասի,
Դուք մեղքս էք գալիս, որդիք սիրելի
Շանն որ լավ պահեն, տերը կսիրի
Ձեզ էլ որ պահեն, դուք էլ սիրեցե՛ք
Ձեր պահոցներին հավատարիմ կացե՛ք