Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեկ տխուր միտք կամ հոգս ու ղասաֆաթ
Կամ մեկ չարություն դու չես իմանում,
2650 Բոլոր բարություն էնտեղ առաջիդ
Բայց սով ու ծարավ չկա քո միջիդ
Դու քաջ ճանաչես քո բարեկամներ
Նրանք ո՛չ թե կանգնին առաջիդ խոսին,
Ո՛չ խոսքն ի՞նչ է, որ մեր սիրտն պատմե
Նրանք քո հոգումն են դու նրանց հոգումն
Ձեռդ ուզես շարժիլ, էդ նրանց ձեռն ա,
Աչքդ որ տեսնում ա, էդ նրանց լույսն ա,
Նրանք շնչելիս դու ես շունչ քաշում
Նրանք տեսնելիս, քո աչքն է բաց ըլում.
2660 Հոտ որ առնում ես, նրանց սրտովն անց կենում
Դու ձեն լսելիս, նրանց հոգին ձեն տա
Ա՜խ էս քաղցր ձենը ես քեզ ոնց պատմեմ.
Ո՛չ հրեշտակի ա, ոչ սազի, բլբյուլի
Ո՛չ տավղի, քնարի և ո՛չ քյամանչի
Ածող չե՛ս տեսնում, բայց զմայլում, ապշում
Ասող չես տեսնում, սակայն հիանում
Ո՛չ թմբրում, տխրում, ցավերդ միտքդ բերում.
Ո՛չ խնդում, որ թե վեր կենաս, պար գաս.
Այլ բոլոր մարմինդ ամպերի նման
2670 Շարժվում, թավալվում, իրար ծոց մտնում,
Դու քո սիրելու հետն ես խառնվում,
Սիրելին քեզ հետ, նստում, բարձրանում.
Ամեն րոպեի քուները փոխում,
Ամեն րոպեի ուրիշ ձև առնում
Թե խունկ, թե կնդրուկ, լիմոն, բալասան,
Վարդի ջուր ծաղկի թե հոտ զանազան
Թե մեռոնի հոտն, լաջվարթի գունը
Ինչպես երկրիցր ամպի հետ խառնվում
Էլ չեն երևում, էլ չեն բնավ ջոկնվում,
2680 Ոչ վարդն իր հոտն ա, ետո ճանաչում
Ո՛չ ծաղիկն իր գուն, ալմազն իր ջուհարն
էնպես էլ է ստեղ ո՛չինչ չես ջոկում
Ինչ դու զգում ես, ընկերդ էն ա զգում
Ինչ քո հոգումն ա, էն ա էլ նրանում
Հայլու պես դու նրա լուսեղեն սրտումն
Նա քո սրտումը իրար պատկեր տեսնում