Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թե դու ծիծաղես, նա ևս ծիծաղի.
Չէ թե հայլու պես նա անզգա է.
Թե դու իմանաս, նա ոնց չի իմանալ.
2690 էլ ո՞ւմ սրտու մը թագուն բան կմնա.
Բայց մկամ ուրիշ մտածմունք էլ կա՞։
Սերն սիրալի միայն երևի
Մեր սիրտն էս սերն ա, սա միայն մեր միջումն
Վառե մեզ, մաքրե, պարզե, որպես ինքն
Կամի գլորե, շարժե կամ տանի
Կամ հանգուցանե, բայց ո՛չ հալածի
Որպես բուքն ամպին կամ սառուցանե
Որպես ցուրտն ջրին, անձեռն, ու անոտն
Բխո քցե գետի ոտն, արճիճ ծովերի
2700 Երկար աղբրների, պատան դաշտերի
Երեսին քցե, շունչն ու զորությունն
Իսպառ նա ճնշե, հանէ նրանց հոգին
Բերաններն փակե, բխովի տուտն ձեռին
Ով էլ մոտանա, կպցնի բխովին,
Ո՛չ. էս բոց՝ ա, բայց ո՛շ բորբոքեի
էս սերն կրակ ա, բայց բնավ ո՛չ այրե.
Սիրելուդ հոգին, հոգուդ հետ խառնե,
Նա քո շունչն ծծե, դու նրա շունչը.
Բայց ա՜խ նանի ջան՝ ես դեռ էսպես շունչ
2710 Որքան էլ ծոցումդ կամ քվերս դոշին
Նազլվի կողքին, կամ Վիրապի սրտին
Նանասու մոտին, Փարիխանի գլխին
Կամ տան կտերը կամ դռան տակին
Վարդի թփի մոտն փշատու տակին
Մանիշակի կշտին հնձանի առաջին
Թալվարի գլխին, խոթարի մոտին
Տողն երեսներիս, չիմանի միջումն
Շվաքն աչքներիս, առուն քչքչալիս
Գլուխ գլխի դրած, երես երեսի,
2720 Բնեինք, արթնեինք, կրկին քնեինք
Իրար ծածկեինք, իրար հով տայինք.
Իրար սիրեինք, իրար գրկեինք.
Անարատ սիրով, միշտ նոր կարոտով
Գու վեր կենալիս քո մաքուր ձեռով,
Մեզ խաչակնքում, լհեբը ծածկում