Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բոլոր քիր ախպեր, հեր, մեր, հորոխպեր,
Հարսը, թե փեսա, թև տատն ու պապը
Կամ օտար ղոնաղ կամ մեկ բարեկամ
Բոլոր մեկ կարգի գլխներս շարած
2730 Մի թևս քո ճտովն մինն իմ քվորս
Նազլան մեր միջումն քիրս իմ կոխկիս
Թե երթկի տակին թե երկինքն վրներս.
Ճիտ արած, ղրկած կոխք կոխքի տված
Դուք կամ տատը պապը, կամ ազիզ ափուն
Կամ օտար ղոնաղն կամ մեր բարեկամն
Ասեինք, լսեինք ու ծիծաղեինք.
Հանաք անելով իրար բոթեինք,
Որ հենց քո ծոցումն ամենս էլ քնեինք.
Մոցգ մտնողն ինքն ուրախանար.
2740 Հեռու քնողն դարդ աներ ոո լար,
Կամ ափվի ծոցը թոհմաթ տալով գնար
Որ մյուս օրն ինքը մեր տեղը բռներ
Քո անուշ ծոցումն նա մենակ քներ.
Դու էլ քաղցրությամբ միշտ մեզ խրատեիր
Ոո մեզ փոխըփոխ քո ծոցը դնեիր
Ափուն երկնքի աստղերիցն ասեր.
Տեսե՞ք, որդիք շան՝ էն սիրուն աստղերը,
Որ ձեզ նայում են ու քաղցր ծիծաղում
Նրանք բոլորը մեր լուսահոգի
2750 Ախ՝ մեռելների արդար ճոգիքն են։
Հիմիկ էլ ծագել են, որ մեզ մտիկ անեն.
Կարոտ չմնան, մեր փափագն առնեն,
Ու մեր սիրտն, հոգին կարոտ չթողեն
Մենք նրանց տեսնինք ոո ուրախանանք,
Նրանք մեզ մտիկ տան ու մեզ հետ խնդան։
Բազի վախտ տեսնենք, որ մինն կամ մյուսն
Երկար ձգվելով շանը քաշելով
Հոգին տալիս ա, ու բաթմիշ ըլում։
Ա՜խ, երբ դուք էս տեսնիք, խաչակնքեցե՞ք
2760 Աստծու անումը տվեք, ու արդար սրբերի
Բարեխոսությունն ձեր ուղիղ, արդար
Սրտովն նիշեցե՞ք, ողորմի ասեցե՞ք
Մեռելը մեռավ աշխարքիցս պրծավ
Ու նրա աստղն էլ, հետը խավարեցավ:
էս ա, որ անիծելիս, միմյանց ասում են։