Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Աստղդ խավարի, աստղդ բաթմիշ ըլի»։
Որը որ մեծ ա, թագավորի ա,
Որը որ փոքր ա. մեզ նման մարդի:
Ախ մեկ օր էլ ախ՝ էսպես մեր աստղը
2770 Կթեքվի, կխավարի ու գյումն կըլի։
Մենք որ ուրշին ճմիկ ողորմի տանք,
Ուրիշն էլ էն վախտն, մեր հոգուն կասի.
Դուք դեռ անմեղ եք, սիրելի որդիք,
Դուք դեռ ոչ գիտեք մեր հոգու ճամփեն։
Մարդը որ մեռնում ա, հոգին երեսին
էնքան ծլվլում ա ծիծեռնակի պես,
Որ կարգը կատարում մարմինը հողը դնում,
Հողն վրեն ածում ու ասում <. . . >
Ետո սուրբ հոգին մարմնու վրա նստում,
2780 Հետը խոսում ա, սիրտ տալիս ասում,
«Իմ ուղիղ մարմին, դու դարդ չի անես,
Քեզ ես չեմ թողալ էս խոր գթումը,
էս մութը տեղումը, էս զնդանումը։
Դու ինձ պահեցիր էս աշխարքումը,
Փորձանքից չարից ինձ դու պրծացրիր.
Ինքդ տանջվեցիր ինձ մխիթարեցիր
Ինքդ չարչարվեցիր, ինձ հանգիստ թողիր
Ես ինչպես կթողամ քեզ էս նեղ տեղումն
Հլա յոթը օր գլխիդ պտիտ կտամ.
2790 Մինչև օխտն օրեքդ կատարեն պրծնին.
Ետո Աստոծու մոտ կերթամ կպատմեմ
Արած լավությունդ բոլորը կասեմ.
Թե դա ես ինձի էսպես ստակ պահել.
Թե դու ես ինձի անմեղ պահպանել:
Աստծո օրճնությունն կառնիմ, էլ կգամ.
Երկնքից լույս կբերեմ երեսիդ շաղ կտամ:
Թփերիդ վրա, ծառերիդ գլխին,
Ձեր տաք թաղերին կամ երթկի գլխին,
Կկանգնիմ, կծլվլամ, որ որդիքդ տեսնին
2800 Ինձ մխիթարեք քեզ համար դարտ չանեն,
էլ կթռչիմ երկինքն, էլ լույս կամ ծաղիկ
Կամ անմահական ջուր հետս կբերեմ.
Քո վրեդ շաղ կտամ, էնքան էս ձևով գլխիդ կպտտվիմ,
Մինչև Գաթրիեյան փողն կփչի.
Ետո կգամ քեզ հետս վեր կառնիմ,
Կըտանիմ որ դրախտի փառքը ինձ հետ վայելես:
Սիրելի մարմին իմ անմեղ մարմին.
Դարտ չանես, տրտմիս, ես քո երեսին,