Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Միշտ փարվան կանեմ, փորձանքից կպահեմ,
2810 Որ քո մեկ կտորդ էլ վարթարաֆ չըլի.
Քո կտրած ղնկներդ վեր թափած մազերդ
Բոլոր կժողովեմ էս տեղ կը բերեմ
Որ դու դարտ չանես թե դատաստանի
Օրը նրանք զրկված կմնան մեր փառքից
Թե նրանք քու գլուխը քո ձեռը պահեցին
Դու նրանց պատածակն դրիր պահեցիր,
Բայց քո որդիքը մոռացան չդրին
Նրանց էս տեղ քեզ հետ, որ մնաս միամիտ։
Կաց բարով դու իմ աննման մարմին,
2820 Մինչև արարիչն գա իր դատաստան
Էլ մենք մեր վարձը միասին առնինք.
Ես քո հրեշտակն եմ դու ինձ չես տեսնիլ.
Ես քեզ կտեսնիմ, բայց դու չես կարող ինձ տեսնիլ, թռնիլ։
Մեր հրեշտակները թռան երկինքը,
Որ գրած բաները ցույց տան արարչին
Մեր ձախու ասի չար հրեշտակի
Ձեռիցն. որ կամեր շուտով գնալ երկինքը,
Էլ ուրախ ուրախ դիվանոնց ցույց տար <...>

Որ նրա դավթարը տանին դժոխքը,
2830 Սադայելին տան՝ որ ձեռին պահի,
Դատաստանի օրը դուս բերի ասի
Թե մենք նրանն ենք, դավթրումն գրած
Ու մեր մեխքերը ցույց տա ու կարդա
Որ մեզ իր զնջումն պահի ու հուփ տա։
Բայց Գաբրիել հրեշտակն մեր դավթարը խլեց
Ճղեց վեր քցեց, մեր աջու ուսի
Հրեշտակին կանչեց, մեր բարի գործքի
Դավթարն առավ, ու ուրախ կարդաց
Բերին կշեռքը մեր չարն ու բարին
2840 Կշռեցին, տեսան թե շատ է բարին
Դևերն շատ էլ մեր կշեռքի թայիցն
Ճոլոլակ էլան, բայց ոչի՛նչ չարին։
Մեկ մսխալ բարին՝ կշռքի թայում
Հազար լիտր չարիցն միշտ ծանր է ըլում։
«Մինչև էս վախտը ես մեկ ղրաղում
Մնացել էի գլուխս ծոցումս
Դրած կուչ եկած, ցողալով նայում։