Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2890 Իրանց թափած հոգիքն իրանց եդևին
էկին կանգնեցին Աստծու առաջին
Իրանց արածները ձեռներին բռնած
Մոտացան Աստուծո փեշը պաչերին,
Որ թախտի նստած էր, բռնած
Հրեղեն գավազանն, գլխին թագ դրած
Աջու կողմումը Գաբրիել կանգնած
Ձախուն Միքայել, դասն եդևն արած
Լուռ մտիկ տալիս, տեսնեն ի՞նչ կասի
Աստված քաղցր աչքով բոլորին նայեր
2900 Բոլորն հավաներ, բոլորն գովեց
Ետո գեջդանգեջ սուրբ լուսավորչուն
Որ կուչ էր եկել, հեռըվանց նայում
Իրան մոտ կանչեց, բարկացած ասեր
Ախր ընչի չես դու էլ մի բան ասում,
Աստված լավ գիտեր, թե ինչ խաբար կա:
Ուզում էր որ մյուս սրբերին ցույց տա
Թե նրանց արածի ու մեր Գրիգոր պապի
Մեջը շատ սարեր, ծովեր, ձորեր կան։
Մեր պապ Գրիգորը դավթարը դուս քաշեր
2910 Աչք էր, որ նրան մտիկ էր տալիս
Քիչ էր մնացել որ դավթարը խլեն
Ձեռիցն ու ճղեն, որ նրա անունը չլի.
Բայց Աստված նրանց կամար գլխով արեց
Մատով հրեշտակաց դասը ցույց տվեց
Որ թե դինջ չմնան, նրանց սուրն հազիր ա
Մեր պապի ուսին ձեռները դրեց
Հրամայեց, կարթա, նա էլ իր դավթարը
Աչքդ բարին տեսնի, ինչ որբերը տեսան
Տեղըները մնացին, քար կտրած սառած
2920 Խեղճ լուսավորիչն չէր ուզում բնավ
Որ մյուս սրբերի քեֆին, սրտին դիպչի
Ու նրանց սիրտը նախանձով լցնի
Բայց Աստված նրան էսպես հրամայեց
Ի՞նչ պետք է աներ մեր նաչար պապը
Աստված ինքը նրա ձեռիցն թուղթն առավ
Բաց արեց ու բարձր ձենով էն կարթաց
Որ նա տասնչորս չարչարանք քաշել
Տասնչորս տարի Խոր Վիրապումը
Օձի, կարճի մեջ նստել անհաց, անջուր։