Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/84

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


2930 Թե նրա փորը արճիճ հալեցինք
Թե նրա մեջքը կեսից սղոցեցին,
Թե նրան տկլոր փշի վրա քաշ տվին.
Թե նրա գլուխը կրծկահող դրին.
Թե բերանը միջիցը կտրեցին
Թե նրա լեզուն բերնիցր հանեցին
Թե նրա միսը ջանիցը վեր բերին.
էլի սաղացավ, էլի տանջեցին,
Նրա սուրբ աղոթքը նրան միշտ պահեցին.
Նրա սուրբ աղոթքն լինի մեզ վրա։
2940 Վերջը որ Տրտագն տեսավ ճար չկա.
Հրամայեց՝ որ նրան խոր վիրապը քցեն.
Տա՛սնըչորս տարի մնաց նա էնտեղ
Մեկ պառավ կնիկ նրան հաց էր տանում.
Ինքը չէ՛ր ուտում, օձերին տալիս,
Որ նրա ոտի տակն միշտ լիզում էին.
Նրա սուրբ աղոթքն էսքան ժամանակ
Նրան էն դեղ պահեց, անսվաղ, անոթի,
էնքան ծունր ա դրել, ու աղոթք արել,
Որ մատների տեղն հենց էս օր էլ կա։
2950 Հաց բերող պառավն մեկ օր ուշ էկավ,
Հարցրեց պատճառը, ետո իմացավ.
Թե սուրբ Հռիփսիմյանց ու Դայիանյանց
Նահատակել են, սիրտն էրվեց, ասեց.
«էն խոզը դեռ սաղ ա» էս խոսքի վրա
Տրդատ խոզ դարձավ, չոլերը ընկավ
Շատ որ միտք արին իմացան պատճառն
Մարդ ուղարկեցին, նրան հանեցին.
Մեր պապը դուս էկավ. քարոզել սկսեց.
Քրիստոսի հավատն մեր ազգին բաշխեց.
2960 Տրդատին բժշկեց ու նրա մեծերին
Որ բոլորն էին հենց այսահարվել.
Տրդատի մի ականջն նշանի խաթեր
Նա չի՛ բժշկեց հենց խոզի թողեց.
Որ էս օր էլ հենց ժամումը քաշում են։
Խեղճ թագավորին իր թագը գլխին.
Խոզի ականջով մեր լուսավորչու
Սուրբ ոտի տակին ամաչացնում են։ —
«Դե հմիկ ասեցե՛ք՝ Աստված հարցրեց.
Որդ էք էս ղդար չարչարանք քաշել.
2970 Սրբերը մնացին գլխները քաշած.
Չէին իմանում՝ թե ինչ ջուղաբ տան.