Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եդո Աստված մեր սուրբ լուսավորչին
Մոտը տարավ ու ճակտին պաչ արեց.
Ու մյուսներին շատ քյոռլուղ տվեց
Որ մեծ մունաթ էլ Աստծու վրեն
Ուզում էին բարձել, մեր պապին կանչեց
«Տեղից վեր կացեք, մյուսներին ասեց.
Սա ամենի գլխին պետք է նստի.
Հովհաննես Մկրտչին տեղից վեր կացրեց
2980 Մեր լուսավորչուն նրա տեղը նստացրեց,
Քրիստոսին իրա աջող կողմանը
Աստվածածինը իր ձախու դեհին
Հովհաննես Մկրտիչն Քրիստոսի տակին.
Մեր ծեր սուրբ պապին սուրբ Աստվածածնու,
Հետո Առաքյալն, եդո մարգարեք
Սուրբ մարտիրոսքն ու ճգնավորները
Նահատակները ու սուրբ կուսանքը
Եպիսկոպոսներ ու վարդապետերը
Որին էս կողմը, որին էն կողմը
2990 Սուրբ Ստեփաննոսին իրան առաջին
Սերովբեքն ու մյուս հրեղեն քերովբեքը
Թրերը սրած, կշիռը ձեռին
Թուրն Գաբրիելի, կշիռն Միքայելի
Իր սարը աթոռի չորս կողմովն կարգեց
էս տեսան թե չէ մյուս որբերը
Երազում իրանց ազգին հրամայեցին
Որ հայի ազգին նրանք միշտ չարչարեն
Հետը հաց չուտեն, ջարդեն, սպանեն
էս ա, որ հիմիկ մեկ խաչապաշտ էլ
3000 Մեր խեղճ ազգի հետն ընկած ման ա գալիս
Որ արինը ծծի ու հոգին հանի,
Բայց սուրբ Գրիգորի աղոթքն կենդանի
Մեզ էս աշխարքումն կպահի, կազատի
Ու էն կենումն էլ լավ տեղ կճարի.
Հա կաց ու կենան էն մյուս ազգերն
Մեր Լուսավորչու ոսկոռներ կրծեն.
Մեզ ի՞նչ կարան նրանք անիլ կամ վնասիլ
Նրա պասը պահենք, ժամից եդ չընկնինք,
Աղոթք, պատարագ մեզ համար անիլ տանք.
3010 Մեր սուրբ հավատիցը ձեռք չի վերցնենք
Սուր էլ խփեն մեզ, գլխներս դեմ անենք
Ջուրն էլ քցեն մեզ, թո՛ղէ գնանք խեղդվինք