Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


Օսկոռներն ա մնացել, էն էլ էնքան վախեցել
Սասանել, սարսել ու կուչ ու ձիգ էկել,
Որ ձեռդ վերցնելիս, հենց ա իմանում
Իրան պետք է խփես, գլուխը դեմ անում։
Անսաս իր տանը նստում, կամ քնում
Երբ իր ընկեցին տանում են, սպանում
3060 Նա ղրաղիցն կանգնած, հենց մտիկ անում,
էլ չի մտածում, թե իրան էլ մեկ օր
էս պատիվը կտան էս փուչ աշխարքումն։
Խոսի՛ր հոգի ջան էլ քո մարմնու հետ,
Ներիր որ ես քեզ անհանգիստ արի
էսպես գառն բանով, վիրավորեցի
Ախ, բաս ինչ անեմ, ես էլ իմ հոգիս
Մեկ օր պետք է տամ, բայց էրված սրտիս
Ցավերն ու խոցերն ես հետս բերեմ
Մեր ծեր սուրբ պապին դեմ անեմ, ասեմ
3070 Ընչի՞ մեր տունը էսպես քանդեցիր
Մեզ սրի, թրի դու բաժին տվիր
էկար հանգստացար մեզ կրակում թողիր
Ինչպես մեր թուրն դու ձեռից խլեցիր
Եդ տուր պապի ջան՝ քո միրքիդ մեյլնիմ
Ծնկներդ կհամբուրեմ, ոտներդ կընկնիմ
Տուր որ եդ տանիմ, եդ տամ իմ ազգին
Որ թե մեզ սպանեն, մենք էլ սպանենք
Քո սուրբ աղոթքն մեզ վրա լինի
Մենք նհախ տեղը ուրշին վնաս տալ չենք
3080 Քո սարը հավատը արդար կպահենք
Քո տված օրենքն արյան հետ կփոխենք
Աշխարհն երկինք չի առանց թրի
Մարդի միս ուտեն որդիքն երկրի։ —
Շատ էլ կուզեի, հոգի ջան խոսալ,
Սիրտդ կնեղանա, քիչ բերնին հուփ տալ
Լավ ա թե չէ հենց բերան են ճոթռում
Ու արդար խոսքը անիրավ համարում։ —
«Իմ արդար բողոքս քեզ սուրբ հոգի ջան
Հայտնեմ, տափ քեզ հետ քո սուրբ բերնովը
3090 Ասա Արարչին, ես մեղավոր եմ,
Որ իր սուրը աչքը մեզ վրա էլ քցի
Մեզ էլ խնամ տանի, մեզ էլ պահպանի
Ու մեր ազգին սիրտ, զոռ պարգևի
Այժմ խոսի՛ր դու, ես կամ իմ լռել
Լեզուս փորս քաշել, ու քեզ սպասել։