Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դու ինձ չտեսնեիր, ես քեզ տեսնեի,
Փիս բան բռնելիս, տխուր նստեի,
Ձենս դուս չէր գալիս, լայի, ողբայի.
3140 Դու լավ էիր զգում՝ թե ես տրտմեի
Չէի՛ր տեսնում՝ որ ո՛չ ձեռքդ, ո՛չ ոտքդ
Ո՝չ գլուխդ, ո՛չ աչքդ քեզ չեն մխիթարում։
Էն ես էի՝ որ սրտումդ նստած
Ո՛չ բոլոր ջանը բուռս հավաքած,
Չէի թուզ տալի՛ս, մինչև փոշմանիս.
Դարձ գաս ու զղջաս, արածդ էլ չանես։
Չէիր իմանում՝ թե երբ լսում էիր,
Չարի գործ որ հետ հետևում էիր
Ամե՛ն փորձանքից քեզ ազատ պահում
3150 Միշտ ուշքդ ու միտքդ առ Աստված քցում,
էն ժամանածը դու ինչպե՞ս էիր
Բերկրում, զվարճանում, ցնծում և խնդում։
Թույլ ոտներդ էին միշտ թևավորվում
Աչքիդ խավար լույսն միշտ պայծառանում.
Ջանիդ զորությունն կրկին եդ դառնում
Բոլոր աշխարհքը քեզ դրախտ շինում
Անբան կենդանիքն քեզ վրա ծափ տալիս
Ուրախանում, խնդրում, քեզ զվարթացնում։
Հոգին մարմարում, որ կա մեկ շունչ ա,
3160 Ինչպես մատներդ դու կըխաղացնես,
էնպես էլ նա քեզ կածի ու ձեն կտա,
Հոգին մարմնումը քյամանչի ձեն ա,
Ինչ սրտով, հնարով նրա լարը կշարժես
Ինչպես կոլորես, նա էնպես կխաղա
Նա ոչ երևի, նա ո՛չ քեզ դեմ գա,
Բայց աննյութ, անհետ ինչպես քո շունչը
Ինչպես էս օդը, կա միշտ ներգործե
Կակուղ և փափուկ երբ ձեռդ բարի
Սառն, խիստ անիրավ, երբ գործքդ չար է
3170 Փչես, ելանե, կրկին մտանե,
Մարմինը քնի, նա միշտ արթուն է
Նա երբ ուրախանա, տխրի կամ հոգա
Մարմինն էլ հետը կտրտմի, կխնդա։
Հոգին ամեն տեղ մարմնումը փռված ա.
Սա մեկ տեղ չիր որ հանես ու նայես
Կամ դու իմանաս, տեղն ուրշին ասես։