Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/90

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բայց թե ոտդ շարժի, նա է որ շարժի.
Թե աչքդ տեսանե, նա ինքն տեսանե.
Թե լեզուդ խոսի, նա միշտ բան քցե,
3180 Թե լսես, կամ ասես, ցնծաս, կա՛մ տրտմիս,
Սիրե՛ս, կամ ատե՛ս, պատվե՛ս, անարգես
Բարեկամդ հիշես, արածն միտքդ բերես,
Ինչ էլ որ անես, մտածես, կամենաս
Թե երազումդ, թե երբ արթուն կաս,
Բոլոր հոգին ա, մարմինը մի բան չի.
Մարմինն ու հոգին քիր ու ախպեր են։
Ախպերն մարմինն ա, քիրը մեր հոգին
Տե՛ս մարմինն ինչպես կոշտա ու ղայիմ
Երբ կտրե՛ս, դեն քցես, քարի նման ամուր,
3190 Խփես չիմանալ, ձեն տ՛աս չի՛ լսիլ
Դնե՛ս քո ծոցը, էլ չի տաքանալ
Եդ դնես տեղը էլ չի՛ սաղանալ.
Ինչպես քիր ախպեր մեկ մարմին արին
Են, էնպես էլ մեր մարմինն ու հոգին.
Քիրն արինն ա, ջիգյարով, փափուկ.
Ինչպես որ արինն թե մենք չունենանք
Իսկույն կմեռնինք, հոգիներս կտանք.
Թե մեր արինը մեկ րոպե սառչի,
էնպես մեկ ախպեր թե քիր էլ չունի.
3200 Սիրտն ապառաժ ա լերդ քարի նմանի.
Քիրն ու ախպերը էնպես պետք է ըլին,
Իրար ֆիքր քաշեն, իրար միշտ սիրեն,
Մին՛ը լալիս, սգալիս, մյուսն էլ հե՛տը լա.
Մի աչքը ծիծաղելիս, մյուսինն էլ ծիծաղի.
Քիրը ման գալիս, ախպոր աչքը հետը
Չարխի պես պտիտ գա, գլխովն փարվան անի.
Ախպոր թե գլուխը մեկ ցավ ու բան կա
Քվոր հոգին, շանն հետն իսկույն դուս գա.
Ախպերն աշխա՛տի, իր քվորը միշտ պահի.
3210 Ախպոր գլուխը բարձին ըլելիս, ցավելի՛ս,
Քիրն քունը կտրած բարձի գլխին նստի,
Ճանճերն դեն անի, քրտինքը սրբի.
Թե լա, հետը լա, թե ախ, ոխ լսի
Ինքն էլ ախ քաշի ու գլուխը ծեծի.
Թե ախպոր աչքը կպչի, քունը տանի.