Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քիրն էլ իր գլուխը նրա բարձին դնի
Նրա ցավոտ շունչը իր փորը քաշի
Իր սաղ նաֆասը նրա հետ փայ անի
Մազերովն նրա երեսն սրբի հով անի,
3220 Աչքի արտասունքով, նրա կեղտը լվանա,
Նրա արտասունքն լիզի ու ուտի
Մի ձեռն կռնատակին, մինը գլխատակին
Հետը միշտ քնի, ջան ասի, ջան լսի,
Չոռ լսի, ջան ասի, ու ախպոր քեֆին
Ախպերն քվոր սրտին երբեք չի դիպչի
Ախպերն թե ճամփա ըլի դուս գնացած
Քիրն միշտ իր քունը կտրած, տեղը նստած
Լա, աղոթք անի, որ նա գա բարով
Իրա քվոր համար չիքը ձեռներով
3230 Ախ քիր ու ախպոր սիրտը ու սերը
Կրակից թեժ ա, դանակից սուր ա,
Մեկին դիպչելիս մեկ ցավ կամ խաթա
Մյուսի ջանը էրվի ու դուս գա։
Ախ, քիր ու ախպոր ես մեռնիմ ջանին.
Քիրն արեգակն ա, ախպերը լուսին
Քվոր արեգակը երեսը շուռ տա,
Դենը լուսինը դառնա, պտիտ գա։
Լուսին գիշերը պետք է նրան պահի
Չունքի ախպոր պես ամուր սիրտ ունի
3240 Արեգակն օրը իր լույսը հանի
Չունքի արեգակն փափուկ սիրտ ունի
Գիշերվան մթին նա դիմանալ չի
Գնա ախպորն լիս տա, իր երեսն ծածկի,
Որ չար աչք նրան երբեք ո՛չ դիպչի.
Տեսնում ես ինչպես էն պայծառ օրն էլ
Մեր արեգակը երեսն փախցնում ա,
Իրան նայողի աչքի լույսը թռցնում,
Մլի, մզրաղի նման ծակոտում,
Որ չհամարձակի օքմին նրան նայի
3250 Ու սիրունությանը աչք տա ու բախլի։
Նա էլ խռովի, երեսը եդ քաշի
Ու մեզ էլ հարկիզ էլ չը երևի։
Մնանք խավարում, մթնում, տարտարոսում
Ու ամպերն իրանց գլուխն վիշապի նման,