Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/92

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ծովերն բերաններն, անդունդն իր փորը
Կրակով, բոցով, օձերով լիքը
Թոփով թոփխանով, թրով, թվանքով
Բաց արած վազեն թոզ ու դումանով.
Չանկերը սրած, աչքները բոցով
3260 Լեզուն թրի պես կախ քցած բերնիցը
Սուր ատամները կեծակին տալով
Գոռալով, մռնչալով, սար ձոր ջարդելով,
Որ քարափները, ծովեր, սարերը
Ահիցն ու դոզիցն ջուր կտրած, սառած
Ճչան, ծվան, ճռնչան, իրար գլուխ լալով,
Մինն մեկի գլխին փուլ գա դողալով
Նրան տակովն անի, ինքն էլ թնդալով
Գլխին ծեծելով, հարայ, հրոց տալով
Վեր ընկնի, ջարդվի, ուրշի ըլի տակով,
3270 Ու հետո էս չար օխտգլխանի օձն
Ահագին վիշապն պոչը երկնքումը
Գլուխը մեր գետն ի վրա ճոլոլակ էլած
Մեկ շունչն որ քաշի բոլոր աշխարհս
Մեկ ֆու անելով քաշի փորն ածի։
Ու երկու ձեռով մեջկովը քցած
Աշխարքին էնպես հուփ տա, ձեռ ձեռին կպցրած,
Որ մեր աշխարքը հազար կտոր ըլի.
Հոգին ու շանը նրա փորն ածի։
Ու մեզ էլ հետը տանի դժոխքն ածի.
3280 «Օ սրանց բանը չեմ կարող պատմել
Որ միտք եմ անում, սկսում եմ սարսել։
Մարմին ջան՝ բաս դու երբեք չե՛ս տեսել,
Թե ինչպես բազի վախտ աշխարքի չորս կողմն
Իրար գլխով ընկավ ու մեզ վախցրեց.
Արևելքի ձենն արևմուտն հասավ.
Հուսսի տուտն ու լացն սուգ և աղաղակն
Դիպավ հարավին՝ անկաջը տարավ.
Ծառեր ու քարեր իրար գլխի տալով
Ավազ ու զիբիլ բուռը լցնելո՛վ
3290 Կամ պլտուխն լիքը ծովի փրփրով
Սարիցը պոկեց գետնի գլխին ածեց,
Դաշտիցը պոկեց սարի դոշին խփեց.
Ծովիցն կում արավ, գետնի գլխին ածեց
Նրա մեկ սիլեն, նրա մեկ բռունցկը
Նրա մեկ փուքը, նրա պոչի ծերը