Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նրա մեկ չանկը, նրա մեկ շորշոփը
Աստված ո՛չ անի՝ թե մարդի գլխի դիպչի.
Հազար գազ ծուլ կլի էնպես խեղճ, մարդը
Մեկ ձենը երկնքումն, մեկը գետնումը
3300 էնպես վեր կընկնի, կտրաքի, կճաքի,
Կը պատռի, կը ճղվի, բանհոգի կըլի
Որ ամեն մեկ կտոր, ամեն մեկ թիքեն
Հազար քարերի, հազար սարերի
Գլխով դիպչելով, կտոր կտոր ըլելով,
Կերթա կը հասնի, իսրի պուճախը
Անդնդի տակը մութ տարտարոսը,
Դիվանոնց ճանկը, սատանանց չանկը։
Կամ մեկ որ գլխին նա իր ջուխտ ձեռով
Զարկի բամբաչի ոտին թափ տալով
3310 Թուր կդառնա կճղի, գետնի տակը կխրվի
Թե նա մեկ փչի էն՝ անկապ բերանով
Սարը տերևների պես, ծովն թոզի նման
Կը ոչնչանա ու պտիտ տալով
Ինչպես մեր դաշտի սատանաքամին, որ նրանց պոչն
Իսկույն գյում կըլի, իզ թոզ < ը > կորցնելով,
«Նրանց բնակությունն աշխարքիս տակն ա,
Իրար վրա նստած, աչքները կըթած
Գիշեր ու ցերեկ միշտ մտիկ են անում
Տարած ֆորսերը ուտում, քեֆ անում,
3320 Ով քիչ ա բերել, նրան անարգում
Ով շատ ա բերել, նրան գովում, պատվում
Իրանց մեծի մոտ նրա աջու կոխքին
Նրան նստացնում, իրանք ծառայում,
Մեկ ոսկե խնձոր թավազա անում,
Կամ հուրի մալաք աղջիկ նրան տալիս
Որ կոխքին նստի, չուտի ո՞չ խմի, ու նրան նայի,
Նրա արածն գովի, ու ձեռը ճտովն
Քցած, նրան պատմի, թե ինչպես սրտով
Ուզում էր տեսնի էնպես իգիթ տղեն բարով,
3330 Որ էնքան աշխարք, ոլ ծով ու ցամաք
Ոտնակոխ արեց իրանցի թագավորի
Սրտի ուզած աղջիկն կամ անգին քարը
Խլեց ու բերեց ու արյան ծովը
Թրի ճանապարհն, ոտներն կտրատելով
Աղ ածեցին նրան մրմինջը տարավ,