Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3460 Բայց գետնի տակիցն չէր դուս գալ կարում
Հենց ցերեկը միայն նա կբռնվի
Գիշերը ղուշը նրան հասնիլ չի.
Թուր, թվանք նրան ոչինչ չի կտրի
Թե իր գյուլլի թրի բոլոր տեղերը
Ցույց ա տալիս մեզ որ հենց իմանաս,
Թերէրեց ըլի, էրված, խորովված,
Ջանումն էլ բնավ հեչ սաղ տեղ չկա։
Գլուխն, երեսն, փորը հենց յարալու ա։
«Մահ տարաժամն էլ Աստծու հրամանն ա.
3470 Երբ նա մեր մեխքի վրա բարկանում ա։
Էն ժամանակը երկու հրեշտակ
Թավթարներն ձեռին, դվիթը գոտկումը
Մեկը մեկ բարակ սև ղամշի ձեռին
Մեկը մեկ կարմիր՝ ձեռներին բռնած,
Մեկի տակին սև, մեկին սպիտակ
Էնպես ձիան կան որ ղշի թև ունին.
Կամ քրդի շորով, կամ օսմանլվի.
Աբեն վրներին, ֆասր գլխներին
Երկար շալվարով, թրերը կապած
3480 Մտնում են աշխարհ չեն մեզ երևում.
Մեկ չար, մեղավոր մարդի ձեռք քցում
Ղամշի խփելով, առաջներն անում,
Որ նրանց տնե տուն, քաղաքե քաղաք
Տանի, ման ածի, չար մարդին ցույց տա։
Ի՞նչ պետք է անի, էս խեղճ նաչարը
Լավ ոտներն ի գլուխ՝ քարեքար տալիս,
Նրան չեն լսում, գլխին վեր հատում,
Առաջներն անում, կամ մեկ ձի տալիս,
Քշում, հետ ածում, հետները տանում։
3490 Շատ տուն մտնում, շատ տեղ էլ քնում
Մարդին զոռ անում, որ նա ղաստ անի,
Բոլոր տանըցոնցը բերանը բաց անի
Ու պատմեն նրան թե ինչ լավություն
Կամ ինչ չարություն աշխարքումս արին
Տուն քանդեցին՝ թե տներ շինեցին.
Թե տեսնում են, որ նրանք լավ են կացել
Աղքատաը օգնել, ճամփորդի պատվել
Աստուծո ճամփիրը դեռ չեն հեռացել,
Իրանց հետ տարած մարդին շահերին,
3500 Լավ պատիվ տվին, լավ տեղ քնացրին.