Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/98

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եդո մյուս օրը տանիցը դուս գալիս
Օրհնում են գովում ու խաչակնքում,
Որ էն տան վրա, էլ փորձանք չգա,
Քանի աշխարքս ղագմի հաստատ կա,
Ու ոսկեգրով նրանց անունը գրում,
Պաչում, ճակատին, ետո ծոցը դնում,
Որ աշխարքումս դեռ բարություն կա,
Եդո դուս գալիս՝ դռան գլխին գրում
Կարմիր թանաքով՝ որ էն տան մեջը
3510 Հուրը հավիտյան ժանդամահ չմտնի։
Բայց վայ էն մարդին, որ գործքը չար ա,
Նրանց պատիվ չտվեց, ու չոր դուս ղրկեց
Նրան սև զամշով գլխին խփում են,
Սև մուրաքավով, անումը գրում
Ու դռան վրա նրա չար գործքը
Նշանակում ու բարկանալով ասում,
Որ ինչքան ցավ, չոռ գտնվի աշխարհումն,
Նրանց գլխին գա, նրանց օխտը պորտին։
«Մտքիդ չի՝ որ մեր մենծ Ապով պապը
3520 Մեր լուսահոգի Սառա խաթուն տատը
Ամեն առավոտ տեղից զարթնելիս
Ամեն օր դեռ սուրբ աղոթարանը չբաց
Սաղմոս ասելով, աղոթք անելով
Սուրբ երեսներին խաչակնքելով
Լալիս էին ու լալով մե՛զ խրատում,
Ժամ գնում, գալիս մեզ օրհնում, ասում
«Աստված ձեզ մեզ միշտ նենց ամուր ձեռով
Քաղցր աչքով պահի մեր օրը հասցնի,
Ամեն առավոտ քնից զարթնելիս
3530 Ամեն իրիկուն տեղը մտնելիս
Դուք աղոթք արե՛ք, Աստուծո անուն տվեք,
Չար սատանի գլուխն ոտնատակ տվեք,
Որ ձեր սուրբ սիր՛տը իր ձեռը չքցի
Ձեզ մտքից չհանի, ձե՛զ ճամփից չհանի,
Ձեր անմեղ հոգին իր՛ան ֆորս շինի։
Ա՜խ՝ դուք աչքի լույս ու մեր սրտի սյուն,
Ամեն օր հ՛ո մենք չենք մնալ էս դինումն.
Մեզ էլ մեկ օր կգա մեր բարի հրեշտակն
Թևերիցս կբռնի հեռու տեղ կտանի,
3540 Թե բարի ա մարդն՝ աջու հրեշտակն