Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ձեռին թագ բռնած վարդը բռնումը
Անմահական լույսն չորս կողմը բռնած
Կամ մեր էրթկիցը կամ փանջարիցը
Լուսաթաթախ ու քաղցր ժպտալով,
Կասի, արի գնանք, վախտդ հասել ա.
Հերիք տանջվեցար էս փուլ աշխարքումն
Հերիք չարչարանք ու կսկիծ տեսար։
Էս թագը բերել եմ՝ որ գլխիդ դնեմ,
էս լուսո շապիկն՝ որ քեզ հարցնեմ,
3550 էս ալվան ծաղկներն՝ որ գլխովդ շաղ տամ.
էս վարդեջուրը երեսիդ ածեմ,
Թևերիս վրա քեզ դնեմ թռցնեմ
Ու տանեմ երկինքն Արարչին ասեմ
Թե ինչքան սիրով ու զգուշությամբ
Նրա սուրբ պատկերը ես պահպանեցի
Չարից պրծացրի, հրից ազատեցի
Նրա հոգին անմեղ, մաքուր պահեցի
Այժմ տուր իմ վարձն, սրան էլ գոգդ ա՞ռ
Սրբոց արդարոց դասին հավասար
3560 Արա՛, որ գնա երկնային փառքդ
Սուրբ արքայությանդ անճառ տեսությունդ
Հուրն հավիտյան մնա վայելի։
Սրանց սուրբ բերնից չոռ չի դուս էկավ
Սրանց արդար ձեռքը մեկին չր դիպավ.
Սրանց անմեղ սիրտը մեկ վատ միտք չարավ.
Սրանց մաքուր ոտքը ծուռը չը եռաց
Սրանց մեկ օր էլ ժամից եդ չընկան
Սրանք մեկ օր էլ առանց աղոթքի,
Պաշտում, տնօրհնեք ու պատարագի
3570 Խնկի ու մմի ա ճրագլսի,
Ողորմության ու ծնրադրության
Գանձանակի ու մատաղ, ժամոցի
Առանց աղքատի, նաչար ֆուխարի,
Սրանք մեկ օր էլ առանց ղոնաղի
Իրանց օրն էն քո չար աշխարքումը,
Գողերի միջին ու գազանների
Չի անց կացրին, ու քո սուրբ հոգին
Ինչպես տեսնում ես, մաքուր պահեցին
Գնում էին սրանք, սրանց գլխին էի ըլում
3580 Թևերս երեսին փռում, սպասում,
Վեր էին կենում, ես սրանց ուսին
Նստած ամեն բան գրում նշանակում։