Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերցնեն, գնան։ Անբան հայվան շները շատ էին ցավում, կսկծում էս դառն, սոսկալի տեսարանի վրա, քանց բանական մարդիկը։ Ա՜խ՝ ո՞վ կարա՝ էն ողբը, էն կսկիծը, էն սուքն ու արտասունքը պատմիչ, ինչ որ էս ողորմելի խալխը վեր էին ածում ու քաշում։ Մարդի սիրտ պատռվում ա, բայց երկինք, գետինք, մեկ փուլ էլ չէին գալիս՝ որ նրանց տակով անեն, մեկ չէին էլա[1] ճաքում, սիրտըները բաց անում՝ որ նրանց կուլ տան, պրծացնեն։

Ինչ որ գեղցոնց հալն էր, Աստված հեռու տանի։ Շատի տավարը հանդումը մնաց, մալը չոլումը, ոչխարը սարումը։ Ում ձեռը հասավ, էնքան արեց՝ որ արաբեն լծեց, երեխեքը մեջն ածեց, մեկ քանի փալաս փուլուս էլ վրեն քցեց․ ու լալով, աղի արտասնքով ճամբա ընկավ։ Տուն, տեղ, բաղ, մասիլ՝ մնացին Աստուծո ապով։ Որդին հորն ուրացել էր, բայց էլի էս օրհնած գեղցիքն էին, որ ճամփի կիսին բազի քաղաքացու երեխա, բարդ, օղլուշաղ իրանց սելումն էին դնում, կամ նրանց հիվանդներին տիրություն անում, չունքի լավ օսալ՝ էլի գրաստ, ուտելիք, տավար՝ սրանք ունեին, նրանց ո՞վ կտար, ու ինչքան ձեռըներիցը գալիս էր, քոմակ էին անում նրանց։ Շատ ողորմելի հերնըմերն հենց ճամփին՝ մեկ սովամահ, ծծկեր երեխա՝ էրկու, երեք օր ձեռըներին պահում, ուզում էին՝ որ մեկ էնպես տեղ հողի տակովն անեն, որ բալքի թե գազան չդիպչի ու իրանք՝ էլի եդ գան, իըանց ջրատար մեռելի ոսկոռները հանեն ու տանին իրանց հետ, ժամով, պատարագով թաղեն։ Բայց որ ճարըները կտրվում էր, գլխըներին կրակ էին վառում, երեխեն կամ ջուրն էին քցում, կամ մեկ քարի տակ դնում, իրանք էլ վրեն էրվում, խորովվում ու մյուս օրը լալով կիսամահ ճամփա ընկնում։ Շատ հղի մեր՝ հենց ճանապարհին՝ կամ մեռած էր ծնում իր ինն ամիս դառը ցավով արգանդումը պահած, հասցրած մանուկը, կամ թե չէ՝ սաղ էլ որ ըլում էր, մերը բարուրում, ուզում էր, որ կամ ինքն էլ հետը մեռնի, կամ մանուկը չթողա, տանի, բայց ա՜խ՝ անաստված Ղզլբաշի թրի բերանը կամ երկսին էլ ի միասին էր կտրատում, կամ բարուրը մոր ձեռիցն առնում, կամ սպանում, կամ ջուրը քցում, կամ քարին տալիս փչացնում։

Շատ հալևոր կամ ոտից, ձեռից ընկած պառավ՝ որ էլ չէին կարում ոտը ոտի առաջ դնեն ու կիսաշունչ մեկ քարի տակի նստում էին, որ բալքի թե գազանք գան, նրանց կտրատեն, ուտեն, որ գլխըները բաց չէին անում, լալիս, մղկտում ու իրանց որդոցը օրհնում, բարի ճամփա, բարով մնա ասում ու ձեռաց գնում, յա արախլվի ոտներն ընկնում, աղաչում, պաղատում, որ իրանց էնտեղ թողա, հենց խոսքը բերնըներումն էին թրախորով ըլում, ոչ որդու ձեն լսում, ո՛չ թոռի երես տեսնում ու թամարզու աչքը խփում։ Շատ որդի՝ իր հալևոր հորնըմոր՝ շատ փեսա՝ իր նշանածի, կամ նորահարսի, շատ ախպեր՝ իր քվոր, աներ զոքանչի՝ հալը տեսնելով՝ որ էլ ջան չունին, որ տեղըներիցը շարժին, իրանք էլ կիսաջան՝ էլած ղվաթներն էլ որ ատամների տակը չէին առնում ու իրանց անգին բեռը շալակում, որ յա իրանք էլ մեռնին, յա նրանց չթողան, մեկ էլ էն էին տեսնում, որ քամակները թեթևացավ ու իրանց քաղցր, ազիզ բեռան արինը՝ շլընքներով շռռալով ծոր

  1. [պո<կվում>]