Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ոչ միայն վեպի սյուժետային գիծն է իր բնական ավարտն ստանում «Զանգի»-ում, իդեական իմաստով էլ «Վերք Հայաստանի»-ն վերջավորվում է Զանգիով։ Այստեղ, մի վերջին անգամ, վիպասանը բնութագրում է իր հերոսին իբրև անձնազոհ հայրենասերի, և այդ առնչությամբ երիտասարդությանը ոգեշունչ խոսքեր է ուղղում հայրենասիրության, հասարակական անձնվեր գործունեության և մարդկային բարձր մորալի մասին։

Այս նույն տեղում է ահա, որ կրկին անգամ Աբովյանը նոր ու ավելի բարձր ոգևորությամբ վերադառնում է հայ ժողովրդի պատմական հեռանկարի և քաղաքական ճակատագրի հարցին ու այս կապակցությամբ նորից ու նորից շեշտում վեպում կարմիր թելի պես անցնող ռուս-հայ բարեկամության գաղափարը, այդ բարեկամության մեջ տեսնելով իր ժողովրդի մշտական բարօրության երաշխիքը։ Աբովյանի այդ եզրակացությունը հետևանք էր հայ ժողովրդի քաղաքական որոնումների դարավոր փորձի։

«Վերք Հաաստանի»-ի հաջորդ երկու հրատարակություններում ևս «1897-1908 թթ.) «Զանգի» հավելվածը տեղ չի գտնում, իսկ ինչ վերաբերում է ցենզուրական կրճատումներին, հապա, թեև 1858 թ. հրատարակության կրճատումները վերականգնվում են, սակայն այս անգամ էլ ցենզուրայի կողմից կատարվում է նոր կրճատում, նորից խաթարելով «Վերք»-ի ամբողջական և անթերի հրատարակության գործը։

Հիշյալ թերությունների վրա ավելանում են այդ երկի տարբեր հրատարակոթյուններում տեղ գտած բազմաթիվ տեքստային աղավաղումները։ Խնդիրը այն է, որ այդ աղճատումների քանակը «Վերք»-ի առաջին հրատարակությունից մինչև երրորդ հրատարակությունը ոչ միայն չի նվազել, այլ և բազմապատկվել է, դրանով իսկ Թումանյանին հիմք տվել «Վերք»-ի 1908 թ. հրատարակության առթիվ գրած գրախոսականում եզրակացնելու՝ «Ամենալավ «Վերք Հայաստանի»-ն դարձյալ մնում է հինը», 1858 թ. հրատարակությունը։

«Վերք Հայաստանի» վեպի հրատարակիչներին և խմբագիրներին[1]) խիստ դատապարտած չլինելու համար ասենք, որ այդ հրատարակություններում տեղ գտած սխալների մի որոշ մասի համար աղբյուր է հանդիսացել հեղինակի ինքնագիրը։ Սևագիր վարիանտի վերամշակման և արտագրության միջոցին մաքուր օրինակի մեջ սպրդել են մի շարք վրիպակներ, որոնք կվերանային

  1. 1858 թ. հրատարակիչ-խմբագիր Հ. Փոնդոյան, 1897 թ. խմբագիր Ս. Տեր-Սարգսյան, 1908 թ. հրատարակություն Բաքվի Հայոց Կուլտուրական Միության։