Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջանն ազիզ ա։ Հասան-խանի նամազն էլ էս էր՝ որ մեկ պրծնի. հազար Արախլու ու Թուրք սպանեին նրանք, ի՞նչ հաջաթ։ Իրան դարտը քաշելով՝ իսկույն հրաման տվեց, որ մեկ քանի ձիավոր հասնեն, ղոնշունը եդ քաշել տան, մինչև ինքն էլ գա։ Բայց դեռ կիսաճամբի՝ Աղասու սիրտը գնաց, քաջ հսկայն չէ՛ր իմացել՝ թե մհլամը յարի վրա կդնեն։ Կտրած տեղը մնացել էր բոշ, արինը թևերովը գնացել՝ ջանը բռնել էր. արեգակի շոքը մեկ կողմիցը, սովածությունը մյուս, արինն էլ հո՝ հենց բռնի ցամաքվել էր էն հադաղին՝ որ զորքը եդ դառան, ու նա էլ սկսեց կրկին Հասան-խանին հավատ բերի, քիչ քիչ աչքերը շաղվեցավ, գլուխը պտտեց, ուզեց՝ որ՝ մեկ գլուխը բարձրացնի, տեղիցը վեր կենա ու ընկերներին իր գլխի էկածը պատմի, թուլացավ, քամակի վերա վեր ընկավ, աչքերը խփեց, մեկ բարակ ախից ավելի՝ էլ ոչինչ չկարաց ասել։ Սար ու ձոր ձեն տվին, Աղասու անունը որ տվին, քարափները զարզանդեցին, ողորմելի ընկերքը քար ու հող գլխներին տալով՝ որ վրա չի թափեցին ու հարայ տվին, ձենն ընկավ ձիավորների անկաջը. լացի, սգի ձենը որ իմացան՝ հենց գիտես՝ արեգակը նոր ծագեց. ական թոթափել թև առած՝ եդ դառան. էլ ո՞ւմ գլխումն էր մնացել խելք։ Թշնամին էն ա մեկ թվանքի մանգզիլ մոտացել էր. հարիր տեղից թվանքները բաց էլավ. Աղասին աչքը բաց արեց կամաց, ա՜խ քաշեց ու ձեռով իշարաթ արեց՝ որ ձորը թափին, ընկերքը իմացան նրա միտքը, ուսըներին դրին իրանց թանկագին բեռը[1] ու ձորը թափեցին։ Հենց ոտն ու ձեռ բաց էլած որ տեսավ իրան՝ արինակեր Հասան-խանը թուրը ավալ ինքը ձեռն առավ, մինչև ղոնշունը ձորի բերանը կհասներ, Աղասու ընկերքը Անի քաղաքի բուրջը մտան, ու էնտեղ, ուր հարյուրավոր եկեղեցի, հազարավոր տներ, քոշք ու սարեք՝ դիմացի սարերին ամաչացնում՝ վախացնում էին, ուր ըստ ասության ռամկին՝ այնքան էր հարստություն և ճոխություն <դիզել>, մինչև մեկ հովիվ տեսնելով մեկ զատկի՝ թե կնիկը եկեղեցումը տեղ չէր ճարել, էս պատճառով էլ մեկ ահագին տաճար շինեց, ու մեկ անսիրտ վանքականի խաթեր՝ Աստված Հայոց վերջին կենաց ճրագը փչեց, թագավորաց թախտը կործանեց, իրանց սրո, հրո գերի արավ. ա՜խ՝ անմեղ սնապաշտություն, թագավորաց աբեղայից մատաղ տվինք, որ էստեղ ընկա՛նք, է՛։ Ու էն հիանալի ավերակքը, եկեղեցիքը թողեց մեզ սգո և լացի տեղեր, էս բրջերի ծոցն էր, էն սրբոց աղոթքը, ու մեր թագավորաց Գագկի... երկնային հոգին՝ որ Աղասուն պահեցին։ Մինչև նրան հինգ ընկերքը խտտած գետնի տակի ճամփովը գետի ղրաղը հանեցին, մինչև ընկերտանց հինգը թագուն էս կողմից, հինգը էն՝ անց կացան, որ ձորից, սարից ձեն տան, հարայ հրոց անեն, մյուս հինգը բրջի ծակերիցը քսան ավել մարդ սպանեցին։ Նրանք լավ գիտեին՝ թե հենց էս օր էլ Թուրք, Քուրդ, Հայ ո՛չ ոք սիրտ չի անում Անու միջովն անց կենա, որովհետև կարծում են՝ թե քաջքերով լիքն ա, որովհետև Աստված մեկ անգամ անիծեց, էս իրանց պատճառ շինեցին, առաջուց էլ էնտեղ էին նրանք շատ Քրդի ու Թուրքի միսը խորովել ու ամեն ծակ ու խոռ էնպես իմացել՝ որ սատանեն նրանց չէ՛ր գտնիլ, մեկ կողմից Ղզլբաշի սնապաշտությունը գիտելով՝ որ ձորից,

  1. [որ]