Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/131

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բրջից՝ սարի թվանքները չճռռացին, Հայերը չգոռացին, ձորերը, խուլ խուլ էրերը, խոր խոր եկեղեցիքը, մատուռները նրանց ձենը եդ չի կրկնեցին, Հասան-խանի շլինքը թեքվեց, էնպես կարծեց՝ թե հազար մեռել, հազար հրեշտակ, հազար սատանա ոտն են առել՝ գալիս են։ Էլ ձեն չկարաց հանել՝ խելագարի պես ձեռով արեց, ինքը թռավ, իրան դասթեն քամակին, երեք չորս վերստ հեռացած՝ որ մեկ քանիսը էլ եդ սիրտըները պնդացրին՝ որ մեկ տեսնին, թե ախր էս դիվանը ո՞րտեղանց դուս էկան, ո՞ւր մնացին, գալի՞ս են թե չէ՛, մեկ չոբան, Աստուծո ողորմությունիցը որ մինչև հիմա մեկ եկեղեցում դողալով՝ ջանն իրան էր հասել, ոտը խաղաղված տեսնելով՝ իծանը, սեիզները դուս արեց՝ որ շուտով գնա, ձորը թափի ու թնամու ձեռք չընկնի․ սատանի պատկեր սեիզների չտեսան Պարսիկքը՝ որ իրանց սատանեքը միշտ իծի են նմանություն տալիս, հենց իմացան՝ թե սադայելի բոլոր զորքը աշխարհ են եկել․ իրար գլխով ընկան, թոզն աչքներն առավ, ամեն մեկ ձիու ոտը փոխելիս՝ հենց իմանում էին՝ որ հմիկ որդի որ ա, գլխըները կերթա․ էսպես որ աչքները բաց չարին, Աստված ո՛չ մեր թշնամու առաջը բերի, իրանց դժոխքի փորը սկսավ բաց ըլիլ, իրանց[1] զորքն սկսավ Խլղարաքիլիսեն մտնիլ, որ իրեք սհաթվան ճամփա յա էստեղանց․ քյարի առաջին էնպես հավատով չէին չոքիլ, որ էստեղ չոքեցին, նամազներն արին, ձեռըները լվացին, սանդրեցին, չունքի ճաշը հասել էր, թըրըները սրբեցին։ Ալուն իրանց շնորհակալությունն արին, քյարին իրանց երկրպագությունը ու թամուզ ձեռներով, մուռտառ սրտով վեր կացան՝ որ իրանց Աստուծո տված մատաղը կտրեն, տոն կատարեն՝ որ ջաննաթի դուռը շուտով բաց ըլի նրանց առաջին։

Բոլոր տիեզերք, հորիզոնը երկնից, գագաթք լերանց, սահանք բարձանց սկսեցին տապալիլ․ թխպագին, արջնաթույր, սևաթև ամպն՝ որ բարձրացել էր, հասավ արեգակի մոտ, ու արյան ծովի պես՝ առաջ փոքր ժամանակ կարմրատակեցավ, ապա կուտակվելով, ծալվելով՝ էնպես այլագունեցավ, սևացավ, մինչև հեռի տեղից տեսնողք էլ՝ էն օրը էնպես էին կարծել՝ որ մեկ տեղ աշխարհ ա կործանվում․ օրը դառավ գիշեր։ Հավ, ճիվ, թռչուն, անասուն՝ վաղուց փախել՝ քարափների արանքը, մեշեքանց ծոցն, էրերի31) պուճախն էին մտել, ու դողալով հեթեթում, հեթեթալով շունչ քաշում։ Ղլղարաքիլիսո խոտերի, արտերի բոցը քամին քշելով՝ տարել էր մեշեքն էր քցել՝ դուզ, չոլ, ղըռ, քոլ, յավշան, թուփ, խուփ, ծղնոտ, տերև, ծառ, ինչպես ամառվան գիշերը կրակ տված չոլ՝ սարերը աստղեր էին շինել, ձորերը՝ երկինք, որ պարզիկա վախտը ամեն գիշեր մեր գլխին էրվում են։ Կատաղի քամին բոցին առաջն արած, որ չէր ղամշում ու քացի տալիս, հենց իմանում էր մարդ՝ թե Շորագյալու դաշտը հրեղեն ծով ա դարձել ու կրակի, բոցի ֆրթնեն (ալիքը) քուքուրթ, կայծակ ածում դաշտերի գլխին։ Խուլ ձորերը, խոր էրերը՝ բողազները եդ ճոթռած՝ որ կուլ տված քամին՝ էլ եդ չէին քշում, տալիս քարափների ճակատին՝ քարերը, ծառերը՝ ուզում էին անկաջները կալնին, ոտ առնին, փախչին․ ու նրանց դողի

  1. [սադայել]