Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/142

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ողջակեզ, անուշ հոտն բարձրացել առ վերինն,
Սև ամպերն հեռացավ, երկնային լիսն իջավ,
Նրանց մարմինն ամփոփեց, պտտեց, բարձրացավ։
Ու հանկարծ՝ սոսկալի վերևիցը ձեն էկավ.
«Հասան-խան՝ դու գազա՛ն, անօրեն, դիվական.
Բաց չար սիրտդ, կա՛ց, կանգնի՛ր, որ ինձ տաս պատասխան։
Ո՛չ գետինն քեզ կպահի, ո՛չ անդունդն քեզ կքաշի.
Ո՛չ դժոխք թուլ կտան, ո՛չ գեհյանն սոսկալի։
Կենդանի դու պետք է քրքրվիս ու տանջվիս,
Մինչև էդ անմեղաց սուրբ արինն վճարես։
Թե շանթ քեզ հանդիպի, թե կայծակ քեզ էրի,
Իմացի՛ր, որ ե՛ս եմ, որ քեզ տա՛մ տանջանքի։
Երերյալ մնասցես․ տատանյա՛լ մաշեսցիս,
Փուշ, տատասկ քեզ պատի, թե հողն էլ դու մտնիս»։
Հանգիստ ու խաղաղ մնա՛ք՝ սիրելի՛ք,
Մինչև օրն վերջին, լիսն գեղեցիկ,
Անմե՛ղ երեխեք՝ արդա՛ր դուք հոգիք։
Քանի Աբարան տեսնիմ, անց կենամ,
Քանի շունչս առնիմ, ձեր անունը տամ,
Ա՜խ՝ իմ ազգի դուք հրեշտակ սուրբ որդիք,
Որ էդպես կանուխ դուք թառամեցիք,
Երբ երեսս հողին, ծնկներս չոքած․
Աչքս ծով դառած, սիրտս արնով լցված
Ընկնիմ՝ ա՜խ՝ գլուխս բաց ձեր առաջի,
Համբուրեմ ձեր հողն, մնամ վրա գետնի,
Քաղեմ ձեր ծաղիկն, հիշեմ ձեր հոգին.
Ո՜վ սուրբ հոգիք ջան՝ երկնային բեմին,
Աստուծո ատենին, սրբոց խորանին,
Տարե՛ք իմ խնդիրս, տարե՛ք արտասունքս,
Որ մեր խեղճ ազգը, մեր սուրբ աշխարքը.
Որ ձեզ պես մատաղ տվեց Աստծուն,
Էլ չի՛ ավերվի, չմնանք գերի.
Սրի մատաղ ու եսիր թշնամուն,
Անտեր ու անճար, անտեղ ու անտուն։


ՎԱԽՃԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻՆ