Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/150

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գլուխը մաշկի նալչով լավ տրորիլ տվեց, մյուսներին էլ բերդն արեց ու ինքը աղլուխը աչքին դրած՝ սկսեց ձեռը մելիք Սհակի գոտիկը քցիլ ու ասիլ. «Ա՜խ՝ ճամփեն փուշ ու տատասկ դառնար էս անիծած Ղաջարի, որ մեր հողը չմտներ։ Աշխարքը քանդեցին, Աստված մեկ քար էլա, չի քցում սրանց գլխին, որ սատկին, փչանան։ Էս ի՞նչ ա էս խեղճ խալխի հալը։ Մեկ աղչկա խաթեր էսքան տուն քանդիլե՝ Աստված ի՞նչպես ա ղաբուլ անում։ Աստված մեր թուրը մեկ օր մեր սիրտը կցցի։ Էս զուլումին քարը չի դիմանալ, ո՞ւր մնա մարդը։ Գնա՛նք, մա՛լիք, գնա՛նք, կես սհաթ որ եդի վրա հասնինք, էն խեղճ բռնվածների տունը կքանդեն, յա աչքները կհանեն, յա գլխըները կկտրեն։ Աֆարիմ՝ Ա՛ղասի՝ էս սհաթին էստեղ ըլի՝ աչքին պաչ կանեմ։ Ռաշիդ տղեն էնպես կըլի, ամա ի՞նչ անես, որ անօրենի ձեռի տակ ենք մնացել։ Գնանք՝ վախտ կորցնիլ պետքը չի»։

Էսպես խոսեց էս արժանահիշատակ Թուրքը, որ ամեն սհաթի Հայերի համար գլուխը եդ էր դրած։ Նոքարներին հրամայեց, որ էն կնանոնցն ու Թագուհուն իր տունը տանին, ընչանք ինքը գա, ու ինքը Սհակ Աղի հետ մտավ բերդը։ Ղարավուլները սրանց որ տեսան, մնացին փեդացած կանգնած։ Երևանու բնիկ Թուրքերը, որ Հայի հետ մեկտեղ մեծացել՝ ախպոր պես էին վարվում, Սարդարին, Հասան-խանին անիծելով, թքելով, Ղզլբաշի վրա ատամները ղրճտացնելով՝ քիչ քիչ քաշվեցին ու դեմը գնում էին, դեմը ասում․ «Տե՛ր Աստված, ե՞րբ կըլի, որ քո ողորմության դուռը բացվի ու մենք էս անիծած Ղզլբաշի ձեռիցը մեկ օր ազատվինք»։ Չունքի սրանք երլու ըլելով՝ չէին ուզում, մեկ օր էլա, նրանց ծառայեն ու շատ անգամ Հայերի հետ միացել, քշել էին նրանց, ամա թրի զոռով էկել էլ եդ երկիրը զավթել էին։

«Սարդար ղուրբան՝է ասեցին Օվանղոլլի– խանն ու Սհակ Աղենք ու. ձեռ ձեռի տված՝ ընկան դիվանխանևն հենց է ն սհաթին, որ խեղճ Հայերի կոներն ու աչքերը կապել չոքացրել էին, որ գուխները տան Դա հիճները թոլրըները սրել, գլխըներին կանգնել էին։

«Սարդար՝ գլխի՛դ ղուրբան» ասեցին Սվանգուլի-խանն ու Սհակ Աղեն, ու ձեռ ձեռի տված՝ ընկան դիվանխանեն հենց է՛ն սհաթին, որ խեղճ Հայերի կռներն ու աչքերը կապել՝ չոքացրել էին, որ գլխըները տան։ Դահիճները թուրըները սրել, գլխըներին կանգնել էին։ «Սարդար՝ մեր գլուխն էլ սրանցի հետ տուր», ասեցին, չոքեցին ու ուզում էին իրանց ձեռովն իրանց աչքը կապեն։ «Տուն, մալ, դովլաթ, օղլուշաղ, գովում, ղարդաշ՝ գլխիս եսիր ըլին։ Ձեռըներիցը բռնի՛ր, ջուրն ածի՛ր, մեր հոգին ա՛ռ, ու էս անմեղ խալխին սուրը մի՛ քաշիր։ Սարը քո առաջին գլուխ չի բարձրացնիլ, ծովը՝ քեզ տեսնելիս՝ բերանը կփակի, ոտդ թափ տաս՝ երկիրը թև կառնի, կթռչի․ արարած աշխարքը թրիդ առաջին ղուլ ա դառել. անունդ երկնքումն ա ձեն տալիս, ոտդ՝ որ տեղ դնում ես, ծաղիկ է դուս գալիս. աչքդ՝ որ տեղ քցում ես՝ արեգակ է բաց ըլում․ ի՞նչպես ես մեկ լաչար աղչկա խաթեր, մեկ երկու նոքարի խոսքով՝ էսքան տուն քանդում, բաս ո՞ւր մնա քո ռահմն ու քյարամաթը՝ որ ալամ աշխարք տեսել՝ զարմացել ա։ Ի՞նչպես ես էդ հալալ բերնիդ լայեղ տեսնում, որ սրանց արինը վեր ածիլ տաս։ Քո քոշք ու սարեն ողորմության դուռն ա, ընչի՞ ես արնի տեղ շինում։ Սրանց ծեր հասակին, սրանց խեղճ եթըմներին խնայի՛ր։ Սրանք ի՞նչ են արել, որ մեկ տղի, մեկ թուլի, հարամու գլխին եսիր ես անում»։

«Երկինքն էլ ա քոնը, ի՛նչ թե երկիրս։ Արարած աշխարքս քեզ ա գլուխ վեր բերում, մեկ աղչիկն ի՞նչ ա, որ նրա խաթեր քո խալխի տունն