Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում ես, քանդես։ Աղչիկ ես ուզում՝ հազարը կա։ Ո՞ւմ աչքդ առնի, որ քեզ մատաղ չըլի։ Մեր ջանն ուզի, որ քեզ տանք, աղչիկն ո՞ւմ շունն ա։ Դո՞ւ չես, որ էդ հալալ բերնովդ ամեն օր ասում ես՝ Հայերը քո աջու թևն են, քս երկիրը շենացնողը, խազինեդ լցնողը, քո թուրը կտրուկ[1], երեսդ պարզ անողը նրանք են։ Ի՞նչ կըլի, որ էս սհաթին քո ցասումդ մեզ վրա թափես, սրանց խեղճ գաս։ Ասլանին ի՞նչ փառք, գառի գլուխը ջարդի։ Չէ՞ սրանք քո չրազն են, քո ըմբրիդ դվաչին․ ընչի՞ ես նհախ տեղը կորցնում։ Անողը պետք է հանած․ սրանք ի՞նչ մեղք ունին։ Ում ձեռն արնոտ ա՝ նրա աչքը պետք է հանած․ սրանք ի՞նչ են արել Սա՛րդար, երկնքի, երկրի տեր. Սարդա՛ր՝ դու չես մեր շլինքը տալ, մե՛նք մեր թուրը մեր սիրտը կխրենք։ Թե մեր արինը քեզ համար թանկ ա, սրանց գլուխը մեզ բաշխի՛ր։ Քո դռան շունն ենք, մեզ մի՛ կորցնի՛ր»։

Էսպես աղաչանք արին ու թրըները տարան, Սարդարի առաջին դրին, ոտի տակն ու փեշը համբուրեցին, երեսներին քսեցին ու գլխըները գետնին կպցրին, որ տեսնին, թե բանն ինչպես ա վերջանում։

«Ձեռներս կապում եք՝ Խա՛ն, Մալի՛ք․․․»․ սկսեց Սարդարը բերանը բանալ․ «ի՞նչ անեմ. ի՞նչ կըլեր, մի քիչ եդի էիք եկել։ Ինչքան բարկացած էլ որ ըլիմ, ձեզ տեսնելիս՝ թուրը ձեռիս՝ ձեռս թուլանում ա։ Մինչև ե՞րբ էս կրակը մեր երկիրն էրի։ Հայ ազգը ո՛չ թրից ա վախենում, ո՛չ թվանքից, ո՛չ թոփից։ Կրակն ես քցում՝ էլի իր հավատն ա պաշտում, ծառին ես կախ անում՝ միսը պոկում, բերանը տալիս՝ էլի իր խաչն ա պաշտում, իր Քրիստոսի անունը տալիս։ Էս մեկ կտոր փեդն ի՞նչ ա, ախր որ սրանք էսպես ապավինել են․ որդին ես քաշում՝ ինքն ա հետը կրակն ընկնում. հորըն ես բռնում՝ որդին ա գլուխը մահի տալիս։ Սրանց մեկ կնիկ են տալիս, մեր օրենքը՝ քանի որ քեֆդ ուզի։ Ռահաթություն, մշակություն են անում, բուրդ հաքնում, ցամաք հացի կարոտ, մենք սրանց խանություն, բեգություն, աշխարք, պատիվ, դովլաթ, մեծություն ենք տալիս․ ախր ընչի՞ համար չեն խելքի գալիս․ մեր մասսաբին, օրենքին հավանում, մեր հավատը ընդունում, պաշտում։ Բոլորը ջնջես՝ աշխարքը կքանդվի, չունքի երկիր շենացնողը, հաց տվողը սրանք են։ Արևի, անձրևի, կոռի, բեգյարի տակին չորացել՝ չոփ են դառել, էլի որ մեկի մազին դիպչում ես, ասլան ա դառնում, մարդի պատռում։ Էսքան մեր ազգը սրանց կոտորեց, եսիր տարավ, աշխարքը քանդեց, էլի խելքի չէկան։ Շահություն էլ որ խոստանում ես, իրանց գլուխն են դեմ անում, էլ ի՞նչ ասես։ Մեկ մարդ փլավի, մսի տեղ՝ խոտ, բանջար ուտի, ամսներով պաս պահի, ցամաք հացի ապով մնա, ախր էն գլխումն էլ ի՞նչ խելք կըլի։ Ախր ի՞նչ սատանա է սրանց սիրտը մտել, սրանց ճամփից հանում։ Մեր փեղումբար Մահմադն ասում ա՝ թշնամուդ աչքը հանի՛ր, սրանց Քրիստոսն հրամայում, որ նրան սիրես, քո աչքդ հանես, նրան տաս, նրան օրհնես, թե քեզ հալածի։ Էս խե՞լք ա։ Հավն էլ իր ճուտը ուրուրին չի տալիս․ սրանք ո՞նց են իրանց որդիքը իրանց ձեռովը մատաղ անում։ Մեկ սիրտ անեն, մեր հավատն ընդունին, տեսնին՝ մեր շահն ի՞նչ փառքի սրանց կհասցնի։ Ջաֆար-խանին

  1. [անողը]