Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/160

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գոմն էլ հո՝ լիս չուներ, չունքի մեկ պստիկ էրթիկ ուներ։ Ով ըլին, չըլին, թաք ըլի՝ ոտըները խերով ըլի, նրանց աչքի, գլխի վրա, տարով կպահեն, պատիվ կտան։ Հենց լիսը բացվելիս՝ աչքըներն էլ որ բաց էլավ ու տեսան ո՛չ, թե էկողներն ովքեր են, խելքըներն էկավ գլխըները։ «Բարո՛վ, բարո՛վ, մեր Աղասին բարո՛վ», ձեն տվին ամեն դհից, ու վրա թռան, իրար պաչպչորեցին․ «Էդպես ա, ձեզ՝ յա ձմեռվան հոսանը մեզ մոտ կբերի, յա ամառվան շոքը։ Խա՛նի խարաբներ՝ հա մտի՛կ արա, հա՛ մտի՛կ արա, էնքան մտիկ արինք, որ աչքըներս ճամփին ջուր կտրեց։ Մեկ ղուշ որ գլխըներովս անց է կենում, հազար անգամ փափախով ենք անում, որ ձեզանից մեկ խաբար իմանանք։ Մեր սարերը խոմ գել չեն, որ ձեզ ուտեն, ի՞նչ կըլի, որ մեկ օր էլ ճամփեն մեր դհի վրա ծռեք։ Բաղ բաղաթ չունինք, գինի, մազա չենք կարալ թավազա անիլ, մեր եղին, կարաքին ու մեղրին էլա՝ խեղճ էկեք։ Փառք Աստուծո՝ տունըներս լիքը, գոմըներս լիքը, ցամաք հացով ճամփա կքցենք, մարդի սիրտն ա բանը, թե չէ, էս օր ղաբլու փլավ էլ ուտես, էքուց փորդ՝ էլի իր ուզածը կուզի։ Աղ ու հաց՝ սիրտը բաց։ Տանտիրոչը տեր ողորմյա ասիլ չի ըլիլ։ Քաղաքը գնում եք, սար ու ձոր ոտի տակ եք տալիս, հենց մե՞ր կողմն ա, որ ձեր աչքին փուշ ա դառել։ Ձեր հախը չի՞, որ էս սհաթին ոտըներդ կապենք, մեկ լավ քոթակենք, ինչ ունիք չունիք՝ խլենք ու ձեզ էլ դարդակ ճամբու քցե՞նք։ Էդենց եք անում, որ մենք էլ ձեր դուռը չի գա՞նք, ձեր հացը չուտե՞նք։ Հա՜յ նամարդներ՝ չե՞ք գիտում, որ մեկ օր էս սարերումը թե ձեզ ճանկենք, էլ հազար տարի որ կուչ ու ձիգ անեք, ձեզ բաց չենք թողալ։ Ի՞նչ ա ձեր թունդրի ու քուրսու ղրաղը կտրել՝ ձեր կնկա առին նստում եք, էլ միտք չեք անում, թե գնանք, մեր դոստ ու բարեկամին էլ տեսնինք, հալըներն իմանանք, քանի մեռել չեն, մեկ բարով էլա՝ տանք, որ մեզ կարոտ՝ հողը չմտնին։ Քա՛ր է ձեր սիրտը, քա՛ր, ձեզ հո մեր չի բերել։ Բիր գյորանդա յոլդաշ» իքի գյորանդա՝ ղարդաշ (մեկ տեսնելիս ընկեր, երկու տեսնելիս՝ ախպեր)։ Տո ձեր տունը չծակվի, էլա մուսուրման օլուբսզ, քի աթաընզ խաչի թանըմիրսզ (էնպես թուրք[1] եք դառել, որ ձեր հոր խաչն էլ չեք ճանաչում)։ Քրիստոնեի երկիրը՝ մերը, մենք՝ ձեր ազգը, ձեր արինը․ ի՞նչ եք էդ շան հողումը կենում, ձեր օրն ու ումբրը խավարացնում, ի՞նչ համ եք առնում, որ էդպես ծանր ծանր նստել՝ տարենը մի անգամ էլա՝ երեսներդ մեր կուռը չեք շուռ տալիս։ Ձմեռը հո բան չունինք․ վախիլ մեք, ձեզ չենք ուտիլ․ ձի չունիք՝ ձի կտանք, կով չունիք՝ կով կտանք, էկե՛ք, տարե՛ք, ո՞վ ա ձեր ձեռը բռնում։ Կուզեք, մեր երեխեքանց անկաջներիցը բռնեցե՛ք, տարե՛ք ծախեցեք․ ով ձեզ ձեն տա, պարտականը ինքը մնա։ Չունքի էսպես ա՝ քյո՛խվա, սրանց մեկ լավ պատմենք, հազիր բարիկենդան օր էլ ա, էս շաբաթ սրանց էլ չթողանք, աչքըները հանենք, էնքան ուտացնենք, խմացնենք, որ էլ ճամփեն չգտնին։ Սրանց հախն ա. ով տարենը մի անգամ կգա մեր տունը, բոլոր տարվան պարտքը պետք է վճարի, քնի էլ, զարթնի էլ, պետք է ուտի, խմի, քեֆ անի։ Հաց ենք դատում, որ մենակ մե՞նք ուտենք ու չորս պատերը տեսնին․ էսպես հացը հարամ ըլի։ Մեկ թիքեդ որ հազար

  1. [էլ]