Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/163

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էին ուզում, նրանց իրանց մեջը բերեն, պատիվ տան։ Մեկ ամսաչափ էլ էստեղ մնաց, էս պատվական խալխի պարզ սիրտը, նրանց տաք ջիգյարն ու անոշ սերը, տեղի քաղցր հավեն ու ջուրը, կնյազի տված ումուդը՝ Աղասուն մի քիչ եդ բերին, սիրտը բաց արին։ Ղորդ ա՝ ասում, խոսում, լսում էր, ամա տխրությունը՝ նրա երեսի ու աչքերի վրա էնպես էր կիտված, ինչպես սև ամպ։ Շատ անգամ որ ա՜խ չէր քաշում, քար ու հող լաց էին ըլում։ Ծիծաղելիս՝ բերնի չորս կողմը՝ էնպես գիտես թոռոմած վարդի տերև ըլի, որ շաղը տալիս, մի քիչ զվարթանում, էլ եդ ճլորում, թուլանում է։

Շատ անգամ մեկ քարի ծերի նստած, կամ մեկ քարափի գլխի թինկը տված՝ աչքը ձորին, գետին քցած, գլուխը ձեռին, կամ մեկ աղբըրի ղըրաղի՝ կողքի վրա ընկած՝ թփերի, խոտի, ծաղկի, ջրի հետ խաղալիս, լաց ըլելիս էին նրան ռաստ բերում։ Բազի վախտ որ Նազլու չէր ձեն տալիս, յա հորնըմոր անունը հիշում ու ա՜խ քաշում, սար ու ձոր հետը ձեն էին տալիս, մղկտում։ Ինքը որ տխուր ու մաշված էր, հենց իմանում էր՝ մարդիք սիրտ չունին, որ ուրախանում, ծիծաղում էին, էստուր համար իր ընկերքը սար ու ձորն էր շինել, էսպես էր ծնողաց կարոտը, քիր ախպոր հասրաթը, դարդը նրա սիրտն առել։ Երևանու մեկ ծուխն էլա չէր ընկնում աչքովը, մեկ սար էլա՝ էն կողմիցը չէր տեսնում, որ բալքի սրանով էլա՝ սիրտը մի քիչ հովանա։

Էս ժամանակին էր, որ մեկ օր ընկերներին հավաքեց, գնաց ֆորս, Համզաչիման ու Չբխլու անց կացավ, Ղառնիյարաղ հասավ ու հենց Մասիս աչքովն ընկավ, ընկերներին ձեռով արեց, որ մի քիչ հեռանան, ինքը նստեց մեկ թփի տակի, գլուխը դրեց քարին, աչք ու բերան արտասնքով, ծխով լիքը՝ էս[1] խաղն ասեց։

Սար ու ձոր ընկած՝ մեկ չոր թփի տակի
Գետին նայելով՝ մնացել եմ նստած․
Ձեռս ծոցումս՝ գլուխս մեկ լեռ քարի
Տված՝ լալիս եմ, օրս խավարած։

Ամպերն առաջիս, սարերն եդևիս․
Քեզ մտիկ տալով՝ ա՜յ իմ քա՜ղցր Մասիս․
Աղի արտասընքով էրված, խորոված,
Երեսիդ նայիմ, մնամ քարացած։

Ծնո՛ղ, ազգակա՛նք հեռու ինձանից․
Լուսնին նայելով, ձեր սերն հիշելով,
Երաբ ե՞րբ կըլի, որ ես ձեզանից
Իմ կարոտս առնիմ, ձեզ ջան ասելով։

Երաբ ձեր ճտովն մեկ օր էլ կընկնիմ,
Երաբ ձեր երեսն մեկ էլ կտեսնիմ,

  1. [բայաթին]