Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/178

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չե՛ս թաքցնիլ. է՞դ ա սերդ ու սիրտդ։ Հենց իմանում էիր՝ թե Աղասին էնպես մեռել ա, որ քեզ համար մեկ ա՜խ էլա չի՞ քաշիլ, քեզ համար մեկ կաթ արտասունք էլա չո՞ւնի։ Հերնը մերս ղորդ ա՝ մահվան դուռն են հասել, նշանածս՝ ո՞վ ա գիտում՝ հողի տակին ա, թե երեսին, ամա քանի նրանց ձեռս չի՞ հասել, ե՞րբ կթողամ՝ ձեր մեկի աչքը ցավի, ձեր մեկի մազը թեքվի։ Մինչև ես մեռնիմ ո՛չ, մինչև ինձ թիքա թիքա չանեն, ձեզ կթողա՞մ, որ մեկ ղուշ անց կենա գլխներիդ վերա։ Վե՜ր կաց, երեսդ սրփի՛ր, ինձ ուղիղ ասա՛՝ էդ քո ջանը հանող Հռիփսիմեն, էդ հրեշտակն՝ ո՞վ ա, որ քեզ երևացել ա,[1] քեղ տանջում, մաշում ու դու մեզ բան չես ասում։ Հազար սար ու ծով մեր մեջն ըլի, էլի կթռչիմ, նրան կհանեմ, կբերեմ, թաք ըլի՝ դու դարդ չանես, երեսիդ մեռնիմ։ Ասում ես Ղարս ա։ Էդ հո երկու ոտը տեղ ա․ դրա համար էդքան պետք է է՞րված։ Վե՛ր կաց, դեռ երեխա ես, դեռ գւխիդ բաներ չի անց կացել[2] շատ, որ մարդ ճանաչես։ Վե՛ր կաց՝ էլ ամաչելու, գլուխը կախ անելու վախտը չի՞»։

Մուսի աչք ու երեսը կրակ էր դառել, ամոթու չէ՛ր իմանում՝ թե իր մեծահոգի բարեկամի մտներն ընկնի, թե ձեռը համբուրի։ Արտասունքն ու դամարի սաստիկ խփիլը ցույց էին տալիս՝ որ Մուսին ուզում էր ասի, լեզուն չէ՛ր բռնում, բերանը փակվում էր, պապանձվում՝ որ ձեն տա՝ «Աղա՛սի ջան՝ յա մորթի՛ր ինձ, յա սպանի՛ր էստեղ, յա ասած օրս իմ մուրազին հասցրո՛ւ․ Հռիփսիմեն որ չըլի, էլ ինձ ո՛չ կյանք ա հարկավոր, ո՛չ օր, նրա շունչը որ չառնիմ,[3] ես ինքս իմ շունչս բերնիցս կհանեմ, կկտրեմ․ նրա աչքը որ աչքիս չառնի, աչքս կփորեմ դեն կքցեմ։ Դո՛ւ ես իմ տերը, իմ Աստվածը․ իմ ձեռս քո փեշն եմ քցել. յա ձեռս կտրի՛ր, յա գլուխս, յա իմ մուրազը անկատար պետք է չթողաս, պետք է ինձ սաղ սաղ չէրես, չփոթոթես»։

Էսպես որ ձեռք ձեռի եդ էին դարձել, գալիս էին, Աղասին իր սիրելու[4] գլուխը դոշին կպցրած՝ քաշում էր նրան, քանց թե բերում․ մյուս ընկերքն էլ որ սաղ գիշերը չէին քնել դարդու՝ ուրախ ուրախ վազեցին առաջ, հենց իմացան, արեգակը նոր ա բացվում, էկան էրկուսին էլ մեջ արին, ու չադիրը գնացին։ Սարըցիք էլ ուզում էին՝ որ ուրախությունիցը հոգիները տան։ Աղասին մտածմանց մեջ ընկած, աչք ու ունք կիտած, չադիրը մտավ թե չէ, տղերքանցը իշարաթ արեց, որ ձիանը հավաքեն, յարաղ ասպաբ հազիր անեն որ էն գիշեր դուս պետք է գնան, չէր ուզում՝ որ մարդ իմանա, վախում էր՝ թե իրան բռնեն, չթողան։ Էն իրիգունը բոլոր սարըցոցը գլխին հավաքեց, նրանց խոսքով արեց, որ կասկած չտանին, հազար բերնով իր շնորհակալությունը էնպես էր ուզում ցույց տա՝ որ նրանք ոչ նրա միտքը իմանան, ու թե փախած ըլի, չասեն՝ թե ի՞նչ վատ մարդ էր նա, որ մեկ դարտակ շնորհակալություն էլ նրանց չասեց։ Էնքան աղ ու հացըները կերավ, բոլոր ոտի տակ տվեց ու վեր կացավ փախավ։ Շատ էին նրան աղաչել ու լալով ասել՝ թե նա նրանց միջումը մնա, իրանք իրանց կերթան, Կնյազին կխնդրեն, որ իրանց ուզբաշին, իրանց կառավարիչը նա ըլի, ու ասում էին՝ մենք գիտենք՝ թե ինչպես հոգի

  1. երևլ ա = երևացել ա
  2. կացեր=կացել
  3. չառնեմ = չառնիմ
  4. սիրելոյ = սիրելու