Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ու սպիտակը չեմ գիտում, էշ կերել եմ, էշ մենձացել, ես ի՞նչ գիտեմ տերտերն ի՞նչ ա ժամն ինչ, պատարագն ինչ զատ ա՝ էսպես բաները էս հաստ, կոպիտ գլխումը հազար տարի՝ որ մեռնիմ էլ ոտներս քարեքար տամ տուն չի գնալ, էս ճանապարհին եմ մենծացել, պարտականը նա ըլի, որ ինձ կարթալ չի սովորցրել, որ բալքի ես էլ մեկ մարդամիջում խառնվեի, խոսք ու ջուղաբ ունենայի, մեկ խոսք ասողի ատամները փորն ածեի, ռեխը[1] ցխեի, որ հուրն հավիտենական գլուխը քարը տար, ինձ հետ չխոսար։ Ղորդ ա կարդալ չեմ գիտում, բայց լավ եմ իմանում՝ թե ինչ բանն ա Աստծու աչքին դիրեկան։ Ի՞նչ անես, գրողն էլ են իրանք, ջնջողն էլ, ինչ ասում են, անկաջներներս կախ արած պետք է կատարենք, չարեն ի՞նչ ա»։

Էս լսողն էնպես կըկարծի՝ թե մեր Աղասին մեկ սարսաղ, անհոգի անաստված, իր հավատն ուրացած մարդ պետք է ըլեր, որ մեր ողորմելի տերտերներին էսպես քարկոծում ու պախարակում էր, ու էլ միտք չէր անում՝ թե նրանք են Քրիստոսի մարմինն ու արյունը ճաշակում, նրանք են մեր հոգու տերը, մեր մեխքը մաքրողը։ Նրանց է տված իշխանություն՝ արքայության դուռը մեզ համար բանալ, կամ փակիլ։ Նրանք որ չըլին, մեր հողին դժոխքի պուճախումը, հուրն հավիտենական սատանեքանց փայ կըլեր։ Մազե կարմնջովը անց կենալիս՝ թե նրանք մեր ձեռը չի բռնեն, անդունդը կըթափինք ու[2] մեր ամեն մեկ թիքեն հազար սատանի ճանկը կընկնի։

Ինչ և իցե էշ գեղըցի ըլելով, գլուխը հաստ, ծուծը բարակ, անտաշ, կոպիտ, ձիու տակը սրբելուցը, ու հանդը վարելուցն ավելի, ո՛չինչ բան չէ՛ր գիտում։ Մեկ մարդ որ անլվա հաց ուտի, ամսներով չոլումը ու գոմումն իր օրն անց կացնի, նրանից էլ ի՞նչ հարցնես։ Սաղ տարին հինգ օր ժամի էրես չտեսնի, էլ ո՞վ նրա ասածը չվանի կդնի։ Կըլի որ նրա անբավականության պատճառն էլ՝ բարիկենդանն էր, ու միտք էր անում՝ թե իր թայղաշ տղերքը հազրված կըլին ու ինքը եդ կմնա, բալքի թե հենց էստուր համար էր էնպես դադբեդատ անում, թե չէ նրա ձենը մինչև էն օրը՝ իր հերն էլ չէր լսել։ Էս պատճառավ կարելի ա նրան ներել որ էնպես բերնի կապը կտրել էր։

Լսողը թող չնեղանա ու ձեռք չբարձրացնի՝ որ Աղասու բերնին խփի։ Էսպես չար լեզու ուրիշ մարդիկ էլ ունին, բայց[3] Աղասու լավ խասիաթը քիչ մարդիք կունենան։ Աղասին իր հորն ու մոր առաջին էնպես էր, ինչպես մեկ անմեղ գառը։ Ղորդ ա՝ քսան տարեկան էր, բայց մեկ օր նրանց խոսքիցը չէ՛ր դուս էկել, մեկ օր նրա բերնիցը՝ մեկ թթու խոսք չէր լսված։ Մեկ աչքը աչքին առնելիս, նա նրանց միտքն իմանում էր և գլուխը մահու տալիս՝ որ նրանց կամքը կատարի։ Գեղըցիքը բոլոր նրա արևովն էին օրթում ուտում։ Ամենի աչքը նրա վրա էր։ Մեկին մեկ դարդ ունենալիս, մեկ փորձանք դիպչելիս՝ նա իր գլուխը եդ էր գրած։ Բերնի թիքեն հանում էր, ուրիշին էր տալիս։ Էնքան իր հանգին, իր ապրանքին, իր մալին չէ՛ր

  1. [կո<ծկեի>]
  2. [հազ<ար>]
  3. [հավի ճուտ]