են կացել, մեկ մարդ էլա չի՛ դուս էկել, որ մեկ սրտի բան գրի. ինչ կա՝ եկեղեցու վրա յա, Աստծու ու սրբերի, բայց հեթանոս Հոմերի, Հորացի, Վիրգիլի, Սոֆոկլեսի գրքերը՝ էրեխեքն էլ գլխատակներին ունեին, չունքի բոլոր աշխարի բաներ են: Թե ասեի՝ բոլոր Եվրոպացիք են անխելք անհավատ, որ Աստծու բանը թողած, էսպես ծռտի մռտի բաների հետ էին ընկել, հիմարություն կըլեր: Թե չէ մեր Նարեկը թողած, ախր ի՞նչպես էին նրանք էն գրքերին հավանում: Լավ գիտում էի, որ մեր ազգը էնպես չէ՛ր, ինչպես նրանք ասում էին, ամա ի՞նչ անես. անաղուն ջաղացի քարն էլ չի՛ պտիտ գալիս, ո՞ւմ ասես: Միտք էի անում՝ որ թե կտրիչ մարդ ասես, մեր միջումը հազարավորն են էլել ու էս օր էլ կան. թե խելոք խոսք ասես, մեր պառավներն էլ հազարը գիտեն: Թե աղ ու հաց ասես, սեր, բարեկամություն, քաջություն, երևելի անձինք՝ ասես, մեր գեղըցոնց սիրտն էլ ա լիքը էսպես մտքերով: Առակ, մասալա, սուր սուր խոսքեր՝ որ ուզենաս, հո՝ էն հետին ռամիկ մարդը՝ մեկի տեղակ հազարը կասի: Ախր ի՞նչ պետք էր արած՝ որ մեր սիրտն էլ ուրիշ ազգեր իմանային, մեզ էլ գովեին, մեր լեզուն էլ սիրեին, մնացել էի տարակուսած: Լավ գիտեի, որ թե Օսմանցվի, թե ղզլբաշի երկրումը՝ ինչքան էնպես երևելի, խելոք, հունարով մարդ են էլել, ինչքան խանի, շահի, սուլթանի դռներին սիրեկան աշըղ, լավ խաղ ասող, ոտանավոր շինող մարդ են էլել, շատը հայ ա էլել: Մենակ Քեշիշ օղլին, Քյոռ օղլին բավական են, որ ասածս սուտ չի՛ դուս գա: Թո՛ղ էս օր էլ մեկ մարդ Գրիգոր Թարխանովի հետ խոսա, նրա ասած խոսքերն, նրա էն ճարտար լեզուն, նրա էն հիանալի բոյն ու պատկերը, նրա հենց մեկ հունարը տեսնի, որ հարիր տեսակ զանազան մարդի ու ազգի՝ լեզուն, շարժմունքը, նստիլ վեր կենալը էնպես ցույց կտա, որ քոռանամ՝ թե Եվրոպիո էն ընտիր թեատրներումն էլ տեսած ըլիմ, ու վարժատան երես հո՝ իր օրումը՝ կարելի ա, էն ժամանակն ըլի տեսած՝ որ այբբենը մեր միջումը գաբով էին բռնում, գյուլլով վեր քցում, էն ժամանակը կիմանա, թե հայոց միջումն ի՜նչ հունար կա:
Էսպես բաները մտածելով, օրս ու ումբրս մաշվել էր: Շատ անգամ ուզում էի իմ գլուխս մահու տամ: Չէի իմանում՝ թե սրա չարեն ի՞նչ կըլի: Թո՛ղ լսողը չհավատա, ամա էս ցավն էնպես էր սիրտս առել, որ շատ անգամ գժվածի պես ընկնում էի սար ու ձոր, ման գալիս, մտածում, էլ եդ սիրտս լիքը տուն գալիս: Հենց է՛ս էր պատճառը՝ որ մեկ օր էլ, ամառվան դաստուրի ժամանակին՝ աշակերտներս՝ որ առավոտը թողի, ճաշիցը եդ՝ ընկա էլի սարեսար: Ճարս կտրվեց, գնացի Նեմեցի Կոլոնիեն՝ մեկ նեմեց՝ բարեկամի մոտ. նրանք էլ ինձ վրա ցավելով՝ իրեք օր չթողին գամ քաղաքը: Բայց քաղաքումն՝ իմ սիրելի աշակերտները, ու ծանոթ, բարեկամք՝ իմ սուգս վաղուց էին արել: Հենց իմացել էին, թե Քուռն եմ ընկել, չունքի ամեն առավոտ, րիգուն գնում էի, լողանում: Էլի իմ, իմ ազիզ, իմ սիրելի աշակերտներն էին ընկել եդևիցս՝ որ բալքի մեկ բան էլա իմանան: Մեկ առավոտ փանջարումը նստած՝ էլի մտքիս հետ էի ընկել, որ նրանք առաջովս անց կացան: Որ չտեսա նրանց, հոգիս տեղըհան էլավ: Իմ ու նրանց էն օրվան իրար տեսնիլը՝ ո՞վ կարա պատմիլ, ով սիրտ ունի, ինքը կիմանա: Բալքի թե գերեզմանումը էս ձեր սերը մտքիցս գնա՝ ա՜յ իմ սիրելի,