Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/233

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ղոնաղ տա, էն շանը լավ մտիկ տա, որ մարդի չի՛ կծի, ու տերտերին էլ հետըները առած՝ քիչ քիչ հավաքվեցին տուն։ Հենց նրանք հեռացան, մեր ղոչաղ տղերքանց բախտը բաց էլավ։

«Քեդխուդեքը գալիս են[1], տեղ արեք, ղրաղ կացե՛ք», ձեն տվեց գզիր Կոտանը[2], մեկ աչքը քոռ, դունչը ծուռը, էնպես որ միրքի կես փայը մնացել բարձր, կես փայն էլ չորացել, բողազին էր կպել շատ խոսալուցը ու հարայ տալուցը։ Թագավորն էլ էնպես ուռած ուռած իր պալատը չի մտնիլ, ինչպես մեր գեղի իշխանքը իրանց գոմը։ Թեև շատի հաքին էնքան շոր չի՛ կար, որ հինգ մանեթի գին ունենա։ Որը մեկ տասը տարվան կտրատված, քրքրված յափունջումն էր կոլոլվել, որը մեկ հին բրդի աբա էնպես էր ուսերին քաշել՝ որ ղորդ ա, բերանն ու միրուքը ծածկած ուներ, բայց գոտկիցը դենը՝ պատռած, քրքրված քոբաչի չուխի-ծլանկները (կտորները) հազար տեղից ճլոլակ էին էլել, ու քամու ձեռին եսիր էին դառել։ Գլխներին հո՝ էնպես՝ գիտես՝ թե ամեն մեկը մեկ սաղ ոչխար[3] դրած ուներ։ Էն որ մի քիչ չաղ, եղալի էր (հարուստ էր), ոտն ու գլուխը փոքր քոք էր։ Սրանք թազա լաբչին ունեին, ղազաք[4] փոխան՝ ղրաղները ասղաբույր, մավի քոբաչի շալ չուխա կտավե գոտիկ։ Շապկների յախեն՝ որինը մով էր դրած, որինը քաթան․ արխալղները՝ ղորդ ա՝ կարկատած էր, ամա շատ որ ըլեր՝ մեկ տասը, քսան տեղ, ավելի չէ։ Ամենիցը գլուխը նրանց բորանի քուրքն էր․ երեսը կարմիր ներկած, ինչպես մեկ Թուրքի[5] ղաբայ միրուք, առանց աստառի, էլ ջանումը բաց տեղ չէ՛ր թողում, բոլոր ծածկում էր։ Փեշերը[6] ու նեղ թևերը իշի նոխտի պես ուսերիցը կախ ընկած՝ գետինն էին հասնում ու[7] թամուզ ավելում։ Ամեն մեկ քուրք մեկ թզաչափ մազ ուներ։ Բայց շատի ներկը գնացել, էնպես էր դառել[8], ինչպես քոսոտ ձիու սաղրի։ Շատի վրա տասը տարվան կեխտ ու թոզ կար։ Շատի ուսերն ու քամակը ծակվել[9], բայց փոստը, բուրդը էնպես էր դուս թափել՝ ինչպես գարունքվան բրդահան էլած շան մորթի։ Բազընի փափախի մորթին էլ էր չալ ընկել ու ծերիցը բուրդը քամին տանում էր, բայց էլի էնպես մարդի քեֆը գալիս էր՝ տեսնելով թե տանուտերը ու քեդխուդեքանց շատը ինչպես գտակները կոտրել, թեք անկաջի կողմն էին քաշել, ու էն հինգ ոչխարանի քուրքը մեկ էս ուսին էին քաշում, մեկ է՛ն ուսին, բազի անգամ գլխները տմբացնում էին՝ որ գտակները դուզ կաղնին. բազի անգամ էլ՝ իրար բռնոթի թավազա անելով՝ կամ մեկը՝ ձեռը մյուսի գոտիկը կամ ճտովը քցած՝ իրանց էրեխությունը միտքներն էին բերել, ու շախա էին անում, իրար բոթ բոթում, շվացնում, ղռթկացնում, փռթկացնում, ճռթկացնում, մռթկացնում, ու բազի վախտ էլ՝ հրհռում, քրքռում, բրբռում, զռզռում, դռդռում, շատը հո ծիծաղու թուլացել[10], մեջքի իլիկը կտրվել էր։ Էնպես որ ժամիցը ընչանք տուն գնալը՝ հենց բռնի՛ր, տարի քաշեց։

Ղորդ ա՝ ասացի՝ որ շատի հաքին տրեխ էր, գյուլբա էլ չուներ, շատի չուխի վրա հազար կարկատան կար, շատի ձեռներին, երեսին, միրքին

  1. [այ]
  2. Քոտանը = Կոտանը
  3. [փոս<տ>]
  4. ղասաբ = ղազաք
  5. [մի<րուք>]
  6. Փեշն = Փեշերը
  7. [սրբում]
  8. [էր]
  9. [ու]
  10. [էր]