Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/234

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տասը տարվան ախպ, կեղտ, թոզ ու մուխ կար, շատը բերնումը էրկու հատիկ ատամ էլ չուներ, ամա ի՞նչ կանես, որ տունն ու շիրախանեն մալ ու դոլվաթով տրաքում էին։ Գինին կարասներով շարած, ամբարը հացով լիքը, կովն ու գոմեշը տանը կապած, քյահլան ձին թավլումը, քութանը դռանը լծած, մառանը եմիշով, տանձ ու խնձորով խլթխլթում էր, որը էրկու, որը երեք բաղ ուներ, նոքար, հոտաղ դռանը հազիր. ներսն ու պուճախը հազար բարությունով դմբդմբում էր։ Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, բղղներով եղ, բոխ, զոխ, օղորմակոթ, մոթալներով պանիր, ծով, ի՜նչ տուն։ Տասը ղոնաղ[1] որ էն սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտեին, խմեին, կոտրեին, ջարթեին, փչացնեին, էլ նրա տան խերն ու բարաքյաթը հա՛ կ<ար>, հա՛ կար։ Շատը սուրուվով ոչխար էլ էին պահում։ Էնպես մարդ կար՝ որ տարենը էրկու հարյուր, իրեք հարյուր լիտրը տանձ, խնձոր, ծիրան էր ծախում։ Մեկ փարի բան բազարիցը տուն չէ՛ր գալ, բացի իրանց շորիցը։ Նրանց կնանոնցը որ մտիկ տայիր, խելքդ կերթար, խաս ու ղումաշի միջում կորած էին։ Սաղրի մաշիկ, ղասաբ փոխան, ալ դերիայի մինթանա, զառ լաչակ, ղալամքար արխալուղ, արծաթե կոճակներ, գյուլաբաթնով արած տոտեր, ոսկե քամար, յախութ մատանիք, ճտի շարքը։ Շատի մազերին հինգ թումանի զարդ ու զարթարանք կար։ Շատի ճակատին շարքով ոսկի։ Ամեն մեկի կնիկը՝ հենց իմանաս՝ խանզադա, բեկզադա էր։ Շատը հինգ, վեց հարսն ուներ տանը, որ մեկ տեղը ցավելիս, ուզում էին գլխովը պտիտ գան։ Գլուխը կամ քամակը դեմ անելիս հարսներն ու աղջկերքը իրար հետ բաս էին մտնում, որ իրանք քորեն, կամ քութութեն։ Տրխները կամ լաբչիները հանելիս՝ հազար ձեռն էր՝ որ բան էր ընկնում, որը ոտն էր ճմռում, որը ջուր էր բերում, որ լվանա, որը թևն էր քաշում, որը ձեռին ջուր էր ածում։ Քնած վախտին՝ մեկ ճանճ չէ՛ր կարող, որ մոտըներովն անց կենա, կամ երեսներին ծրտի, էն քան աչքաբաց էին հարսները։ Բա՛խտ, բա՛խտ էս ա, փողի հարաքյաթին էլ նալաթ, նրա կտրողին էլ, շատ անգամ ասում էին գեղըցիք ու գլխըները ժաժ տալ<իս>։ Ուտիլ չի՛ կարելի, հաքնիլ չի՛ կարելի։ Էսօր ձեբդ լցնես, էքուց մատդ պետք է լպստես։ Ո՛չ գիշերը քունդ ա տանում, ո՛չ ցերեկը ղարարդ։ Փորը ցավ բռնած շան պես՝ մարդ չի՛ իմանում՝ թե թիքեն ո՞ր կողմովն ա կուլ գնում։ Փողը որ կա, ժանգ ա, ձեռի կեխտ ա, էսօր կա, էքուց չկա։ Մեռնիս՝ պետք է շներոց, գիլերոց ըլի։ Թեկուզ փողի համն առած, թեկուզ իր միսը կերած, բոլոր մեկ ա։ Թագավորն էլա մեր դուռը գալիս, փողատերն էլ։ Տաշտումը հաց ունենամ, կարասումը գինի, ջվալումն ալիր, հերն անիծած՝ որ չիփ չիփլախ էլ ըլիմ, դարդ անեմ։ Օջախս լիքն ըլի, տանս բարաքյաթ, որդիքս սաղ սալամաթ, թո՛ղ օրը հազար մարդ մտնի, հազար մարդ դուս գա, ի՞նչ եմ հոքում, հացն Աստծու տված բարին ա, ով հասնի, թող ուտի։ Աստծուն փառք, տեղը շատ կա, տղերքս սաղ ըլին․ գտակս ծուռը կդնեմ, քեֆս արամիշ կանեմ, ով թամբալա, թո՛ղ նա դարդ անի։ Աստված իրան ստեղծածի ըռըզդը չի՛ պակասացնիլ։ Փողի սիքեն ճանաչողը ո՛չ հոգի ունի, ո՛չ հավատ։ Փող − հող − մին ա։

Զարգար Պողոսը որ շատ փող ունի, հենց էն ա, ինձանից լավ է

  1. ղոնախ = ղոնաղ