Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աթարի ծուխը՝ մաղծ ու աղիք իրար խառնեցին։ Որը բերնին էր հուփ տալիս, որը աչքին, որn[1] փորին, որն էլ թութուն էր քաշում՝[2] որ բալքի թե էն զահրըմար հոտը մի քիչ կտրվի։ Որը փռշտում էր, որը հազում էր, որը զկռտում էր։ Ամեն մեկ քիթ նազրախանի ձեն էր ածում, ամեն մեկ բողազ ղոռոտոտոյի պես գոռում, զռում էր։ Հազալիս՝ շատն ուզում էր՝ որ աթարի վրա թքի, տանդրոնչ երեսին էր ընկնում, փռշտալիս՝ հենց գիտես թե անձրև էր գալիս[3] խլընքի ցելթուկը էլ ո՛չ երես էր հարցնում, ո՛չ միրուք, ո՛չ աչք, ո՛չ բերան, ուրտեղ ասես, թռչում էր։ Շատն էլ՝ աղլուխ չունենալով, քիթը կամ փեշով էր սրբում, կամ թե էնպես ղայիմ վեր էր քաշում քթի ծուծը, որ հազար լիտրը ծուխ ասես, բուղ ասես, թրքի հոտ ասես, թոզ ասես հետը քուլա քուլա բեինն էին համբառնում։

Էս միջոցումը խեղճ տանտրոնչ կնիկը,գլուխը քարը չի՛ տվեց,[4] մտավ ներս՝ որ ղոնաղների գալը շնորհավորի։ Հազի, փռշտոցի ձենը լսելով, քաղաքավարություն բանացրեց, գոմի դուռը բաց արեց՝ որ մի քիչ հոտն ու ծուխը դուս գա։ Բայց երանի թե ձեռը կոտրել էր, չէ՛ր բաց արել։ Հենց դռան ճռռոցն իմացան՝ թե չէ, շատը աչք ու քիթը բռնած՝ էնպես քոռը քոռ ուզեցան՝ որ դուս թռչին՝ որ մի քիչ հով առնին, չկարողացան՝ որ առաջներին մտիկ անեն, չունքի մեկ կողմիցն էլ ծուխն էր տունը խավարացրել, իրար գլխով ընկան, հենց իմացան՝ թե քամին դուռը բաց արեց, ու մեր ողորմելի տանտրոնչ կնկա ջանը իրան հասցրին։ Հարայ հրոցը որ իմացան, ետ դարձան․ աչքդ բարին տեսնի, չէին իմանում ծիծաղան, թե քոմակ անեն, չունքի խաթունը էնպես էր խրվել թրքի, կվի ու փեինի միջումն, որ էլ ո՛չ երես, ո՛չ լաչակ, ո՛չ մինթանա չէ՛ր մնացել, բոլոր ռուսվա էր էլել։ Էս ղալմաղալումը ողորմելին հենց իմացավ՝ թե ձեռները թամուզ ա, հենց մատները բերանը տարավ՝ որ մի քիչ օշմաղը բաց անի ու շունչ առնի, մեկ դուրում տաք տաք կովի էր՝ թե գոմշի, չգիտեմ, թազա կու բերանն ընկավ։ Էլ թուք ասես, էլ ուշունց ասես, նա էր՝ որ կվաթաթախ բերնովն ասում էր։ Տանու տերն էնպես էր իմանում, թե ֆորթերն են կապը կտրել, ու կնիկն ուզում ա, որ տուն անի, աչքը ցցեց դռան մեջը թե չէ, գլխին տռեց,[5] մերու առջի պես բղղալով,[6] ճղղալով,[7] բռբռալով, էստուր, էնտուր գլխին բամբաչելով, ուշունց տալով վրա հասավ՝ որ իր խաթունին կվի ու թրքի ծովիցն ազատի, սատանի ա՛չքը քոռանա, քուրքն ընկավ ոտի տակը, քյալամազ արեց․ շըրը՛փ, չխ՛պ, ի՞նչ նա տեսավ՝ քո դուշմանի գլխին չի՛ գա․ երեսի վրա է՛նպես ընկավ, խրվեց թրքի ու կվի մեջը, որ աչք, ունք, քիթ, բերան, միրուք՝ էնպես ներկվեցին, որ հազար ուսթա[8] քիսաքսող էլ որ ըլի՝ էնպես ադաթին, լազաթի հինա չի՛ կարող իր օրումը քսիլ։

Դարդիմանդ կնիկը մարդի թշվառ հալը տեսնելով, ու իր դարդը մոռանալով՝ տեղիցը շարժեց՝ որ հալևորին քոմակ անի, հալևորն էլ հենց է՛ն էր ուզում՝ որ գլուխը էս անուշ բարձիցը բարձրացնի և իր խաթունին՝

  1. [էլ]
  2. քաշեց = քաշում
  3. [տան տիր<ոջ> ջրի]
  4. [է<կավ>]
  5. [մերի]
  6. [բղբղալով = բղղալով]
  7. [ճղճղալով = ճղղալով]
  8. [բաղմա<նչի>]