Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վա՜յ, վա՜յ, վա՜յ էդ ինչ ա էկել քո գլխիդ», ասեց ցավելով խեղճ գզիրը ու վրա թռավ, որ նրա ցավին մեկ դարման անի, հենց քիչ էր մնացել՝ որ տանուտերը սիլեն եդ քաշի ու շան որթու ատամները փորն ածի, որ իր տերը էնպես թողել, իր քեֆին ման էր էկել։ Գզիրը էլ սիլա միլին մտիկ չտալով, դաստ արեց՝ որ իր ծուռը դզի, ու երկու ձեռով կճուճը շուռ տվեց մեր տանտրոնչ գլխին։ Աստված ազատի, ինչ նրան հանդիպեցավ։ Մեկ եքա կճուճ[1] թթու, թանձր, պճպճուն բազկաթանը էնպես նրան ողողեց, որ ջրհեղեղի օրն էնպես ալեկոծում, զուլում չէ՛ր էլած[2] ու չէր տեսնված։ Տանուտերը հո տանուտերը,[3] քոռ գզիրն էլ մեկ տասը գազ ծուլ[4] էլավ, ու գող շան պես հեթեթալով, վրթվրթալով, սրթսրթալով՝ եդ թռավ[5] գոմի պուճախը, ու մնաց քար կտրած, սառած։ Մեկ մկան բունը՝ որ հազար թումանի տվել էին, կառներ, կմտներ մեջը՝ որ իր սև օրը լա և տանտիրոջ ձեռիցը պռծնի։ Շան օրը չըլի, նրա հալն էր, բայց ինչ տանտրոչ հալն էր, Աստված ո՛չ շհանց տա, ընչանք թաքրար ջուր կբերեին, իրանն իրան հասավ։ Միրուք, բերան, աչք, քամակ, ծոց, քուրք մուրք հոտած բազկաթանի մեջը[6] չխպչխպում տլտլում էր։ Ջեբերն ասես, լաբչին ասես՝ լցվել էին, տուտը պճեղն էր հասել։ Քամակը քոր էր ընկել, աչքերը մրմնջում էր, ու որ ուզում էր՝ թե ժաժ գա, փոխանն էնպես էր լցվել բազկաթանով, որ փաչեքը իրար դիպչելիս, դափի զուռնի ձեն էին հանում, ծլվստում, չփչփում, լփլփում։

Էս շան հալին՝ էլի գոռում, զռում, հարայ էր տալիս, ձեռները դուս ու դեն քցում, որ գզրին ճանկի ու սպանի։ Քոռ հավի պես մնացել էր պատի ղրաղին կաղնած, ամա էլի հենց է՛ն էր ձեն տալիս․ «թողե՛ք, թողե՛ք դրա հորնը մոր գաղտը․․․ թողե՛ք, դրան պիտի սպանեմ, շնսատակ անեմ, դա էր մնացել որ իմ գլխիս օյին գա։ Դրան էն օրը քցեմ՝ որ մեծ թիքեն անկաջը մնա»։

Ընչաք ջուր կբերեին՝ ամենին՝ իրանցը իրանց հասավ։ Շատը նվաղել, էն կողմը վեր էին ընկել։ Լավ բերններին, բողազներին հուփ էին տալիս՝ որ չծիծաղան, ամա ե՞րբ կարեին, բանը բանի նման չէ՛ր՝ է՜։ Էս ղալմաղալումը տանդրոչ կնիկը մռթմռթալով, փնթփնթալով, ճրճրալով դուս էր գնացել՝ որ իր գլուխը լա։ Խալխը տանդրոչ բնությունը լավ գիտեին՝ բարկացած ժամանակին շունն էլ նրա ձեռը չընկներ, ուր մնա գզիր Կոտանը։ Տերտերին աչքով արին, որ քանի նա աչքը չի՛ բաց արել, մունաթ անի ու խղճին մեկ ճար անի։

«Բարիկենդան օրեր ա,[7] խնա՛՛մի Օհաննես, խելքըներս կորել ա» բերանը բաց արեց ծանրագոգոթ՝ փառավոր տերտերը որ իր կարգի պատիվը ճանաչելով՝ ուզում էր՝ որ հաշտություն քցի ու էրկուսին բարաշացնի։ «Աշխարք ա, էդպես կըլի, Քրիստոս իր սուրբ ավետարանի միջումն գրում ա, ամենիդ մուրազն էլ տա՛, թե երանի՛ խազարաբաց, և թե թշնամուդ գլխին կրակ կածես, երբ որ նրան[8] կսի .... ր .... ռը, .... զռ .... ռը ... րես ... վա՜յ քո հերն էլ անիծած, քո օխտը պորտին էլ, քո մեռոն քսողին էլ, քեզ բարի օր տվողին էլ, գյոռբեգոռի որդի, հախմիան տերը

  1. [բա<զկաթան>]
  2. ըլել = էլած
  3. [ինքն]
  4. [էկա<վ>]
  5. [պ<ուճախը>]
  6. [ծլծլում]
  7. օր ա = օրեր ա
  8. կսիր ... րես]