Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շլինքդ կոտրի, էս ի՞նչ ա իմ հալը»։ Տերտերը բուխարուցը սկսեց ուշունց տալ։

«Էս ի՞նչ անիծած մարդի ռաստ էկանք, տո՛ հարամ ըլի է՛ն հացն էլ, է՛ն ջուրն էլ, խաթա բալի մեջ ընկանք՝ էլի»։

Չունքի ինչ սհաթի որ նա մոտացավ, որ տանդրոչ սիրտն առնի, էլ չէ՛ր մտածում՝ թե արինն աչքերը կալել էր,[1] քոփակ տանուտերը էնպես մեկ սաստիկ դուռթմա տվեց էս քո տերտերի դոշին՝ որ փիլոնը մի տեղ ընկավ, գտակը մի տեղ, ու ինքն էլ[2] չոքըչոք անելով, գլուխն է՛նպես բուխարու աթարի կրակի մեջն ընկավ, որ էրես մերես բոլոր խանձվեցավ։ Բերանն մոխրով մրով լցվեր էր՝ խեղճի, միրքի կեսը կես տարի էլ բռանց դուս կգար, էնպես քոքահան խանձվեց։ Էս տեղանց էր է՛ն քաղցր օրհնությունը կարթում, որ մեկ դուռթմի[3] էլ ինքը չհամբերեց,[4] ու ուզում էր, որ մեր խեղճ թանակոլոլ, թրքաշաղախ, կվաթաթախ տանուտերին ճամփու բերի։ «Ժամումը գլխներս տանում ա, հերիք չի՛, գոմումն էլ ա ուզում իշխանություն բանացնի։ Ձեր Օրհնողի պոպոզը .... Նա՛լաթ ու չար սատանին .... Բերանս ի՞նչ ա գալիս, եդ գնում». էլի դեռ մրմռում էր քթի տակին տանուտերը։ Գզրին տարան, պահեցին։

Տանուտերը գեձդանգեջ աչքը բաց արեց, դուռն ու պուճախ ընկավ՝ որ իր սիրտը մի հովացնի, բայց գզիրը թռել էր։ Քեդխուդեքն մեկ կողմիցը, կնիկը մյուս կողմիցը թոփ էլան, տանդրոչ սիրտն առան, տերտերին էլ բարըշացրին, ծուխն էլ քիչ քիչ պակսեց, ամեն բանն սկսեց կարգ ընկնիլ ու արաղ մազեն տուն բերին։ Խունկ ծխեցին, էրթիկները բաց արին, հոտը, մոտը քաշվեցավ ու մեր քեդխուդեքն հացի նստեցին։ Մեկ գլխին տերտերն էր, մյուս գլխին տանուտերը, ու մեկելներն էլ սրով պատի տակին էնպես բազմեցին, որ սուփրի մեջը՝ էկող գնացողի հմար բաց մնա։ Նոքարը արաղն ածեց՝ սֆթա տերտերին դեմ արեց։ «Աստված աշխարիս խաղաղություն, թագավորաց հաշտություն, քրիստոնեից ազատություն տա՛։ Տունդ շեն կենա, տունդ՝ տանուտեր, Աստված օջաղդ հաստատ պահի, նամարդի մուհտաճ չանի՛։ Ինչ էլավ, էլավ, Աստված վերջը բարի անի, ապաշխարանք ըլի։ Շորհավոր բարիկենդա՛ն։ Աստված զատկին էլ արժան անի։ Հավասարական սաղ ըլի՛ք, ուրախ։ Տեր Աստված Քեզ փառք։ Մեր երեսը քո ոտի տակը։ Քո ստեղծվածն ենք, մեզ չի կորցնես», ասեց ու արաղի թասը շպռտեց։ «Անո՛շ, տերտե՛ր, անո՛շ»։ Ամենն էլ ձեն տվին, ու մեկը մեկ թիքա պանիր, մյուսը մեկ թիքա խորոված նրան դեմ արին։ Էսպես արաղի թասն սկսեց շուռ գալ, ու ամենն էլ խմելիս՝ մեկ մեկ խոսք էին ասում։ Շատի ասածն էս էր․ «Օրհնյա՜ ի տեր․ Աստված կարգիդ հաստատ պահի՛, քո աղոթքը մեր գլխիցն անպակաս ըլի՛։ Տանուտե՛ր, սա՛ղ ըլիս, տանուտեր, քո շվաքը մեր գլխին ղայիմ դադըմի ըլի, միրզամ Աստված որդիքդ պահի։ Ավետի՛ք՝ քո որդու կարմիրը կապե՛նք։ Հավասարական սաղ ըլի՛ք, ուրախ»։ Էսպես ով որ խմում էր, ամենին՝ ջոկ ջոկ մեկ բան պիտեր ասիլ։

Վերջը հացն էլ քաշեցին։ Ամենի առաջին էրկու էրկու լոշ, մեկ մեկ

  1. [էկել տ<անուտերը>]
  2. [էնպես]
  3. դուրթմա = դուրթմի
  4. [ամա]