Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/251

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

օրթում ուտում, ով ասես՝ նրա արևովն էր խնդում, նրա գլխովն էր ուզում պտիտ գա։

«Էս ո՞ւր եմ․․․ քնա՞ծ եմ, զարթո՞ւն եմ, էրազո՞ւմ եմ, օ՜, օ՜հ, օ՜հ․․․ արյան ծովն է՞ս ա, որ ասում են։ Սկսեց ողորմելի ծերունին էսպես իրան իրան խոսալ, երբ առաջի տաքությունն անց կացավ, ու թմբրություն էկավ վրեն։ Դժոխքի տարտարոսն է՞ս ա, որ պատմում են․․․ իսրի պուճախն է՞ն ա․․․ Վա՜յ ինձ, վա՜յ ինձ․․․ վա՜յ ինձ․․․ միսս սրսռում ա․․․ աչքս խավարում ա․․․ չանգալ ա՝ որ հազրում են, մանգաղ ա՝ որ սրում․․․ շիշ ա, որ կայծակին ա տալիս․․․ Աստված՝ քո փառքդ շա՛տ․․․ էլ ընչի մեզ ստեղծեցիր․․․ որ էս կրակի մեջը պետք է էրեիր․․․ Երանի՛ նրան՝ որ մոր փորիցը դուս չի՛ էկել․․․ Էս ի՞նչ եմ տեսնում, Արարիչ Աստված։ Հրե՛ն խորովում են․․․․ հրե՛ն միսը կտրատում են․․․ Ամա՜ն․․․ ամա՜․․․ ամա՜ն․․․ գլուխ առե՛ք, կորե՛ք․․․ Շատ գինի խմողի փորն են ճղում․․․ Փիս խոսողի, բամբասողի, խաբարբզանի, տուն քանդողի՝ լեզուն են բողազիցը դուս ճոթռում, էրում, տապակում․․․ Շատ փող սիրողի ջանին մանեթներ ա՝ որ կրակիցը հանում են, ջանին կպցնում․․․ կաշառք ուտողի միսը՝ քյալփաթնով պոկում են, բերանն են տալիս․․․ Վատ ճամփի ման էկողի, գողի, բոզի գլխըներին հալած արճիճ են ածում․․․[1] տաքացրած շամփրներ[2] սրտըները[3] [4]կոխում, ու էրում, փոթոթում․․․ Մեկ տեղ վնգվնգում են, մեկ տեղ թնգթնգում, մեկ տեղ վլվլում են, մեկ տեղ թլթլում․․․ Մեկի էրեսիցը՝ քրտնքի տեղ՝ կայծակ ա վեր թափում, մեկի բերնիցը կրակ, բոց ա դուս գալիս, իրան էրում․․․ Կայծակը մեկ կողմիցն ա խփում, ամպը մյուս տեղից[5] գոռում․․․ Երկինք, աստղեր, արեգակ, լուսին՝ կորել, խավարել են․․․ էնպես պատկերներ են առաջս գալիս, որ մեկի լեզուն[6] կրակած թուր ա, մյուսի ձեռը օձ,[7] մեկի աչքիցը՝ կրակ ա թափում, մեկի քթիցն ծուխ[8] վեր ըլում․․․ Աստված՝ էս ո՞ւր տարան ինձ․․․ Էս ո՞վ բերեց ինձ էստեղ․․․ Աշխարքի վերջը հո չի՞ հասել․․․ էրեկ չէ՞ր՝ որ էլով, գյունով, նստած քե՛ֆ էինք անում․․․ Քոմա՛կ արեք, օգտեցե՛ք, Աստծու խաթեր, ի սեր Քրիստոսի, հրես գալիս են՝ որ ինձ էլ տանին․․․ Աղա՛սի ջան՝ ո՞ւր ես․ էդ ղոչաղ ձեռդ մի հասցրո՛ւ է՜, անումի՛դ մեռնիմ․․․ էլ քո հորը ո՞ր օրը պետք է քոմակ անես»․․․

Որդու անումը անկաջն ընկավ թե չէ, հենց բռնես՝ կայծակը խփեց, ջանը մեկ թափ տվեց, սասանմիշ էլավ, աչքը բաց արեց, տեսավ որ բոլորը մտաց ցնորք էր, ո՛չ դժոխք կար, ո՛չ կրակ, էլի էն սուփրեն էր, էլի էն հացը, բայց ղոնաղների շատը հեռացել, տերտերը ավետարանը նրա գլխին էր դրել, աչքը երկինքը քցել, սաղմոս էր ասում, աղոթք էր անում, վրեն խաչ[9] հանում, ու մարմանդ արտասունքը սրբում, հեկեկում։

«Տե՛րտեր ջան, դու ե՞ս․ ձեռդ մի տո՛ւր համբուրեմ, ա՛ջիդ մատաղ գնամ, ուխա՜յ․․․ Սիրտս հովացավ, ջանս տեղն ընկավ, հլա մեկ քանի տարի էլ ումուդ ունի՛մ, որ քո աղոթքովն[10] ապրիմ, էս ի՞նչ էր տո՜․․․ Ուզում էին ինձ սաղ սաղ դժոխքը տանին․․․ դեռ Աղասուս էրեսը չպաչած, դեռ կնկանս ու հարսիս օրհնություն չտված, ո՞ւր կերթամ։ Տղերքն ո՞ւր են, Վիրաբն

  1. [շամ<փրներ>]
  2. շամփրները = շամփրներն = շամփրներ
  3. սրտըներն = սրտըները
  4. [են]
  5. տեղից ա = տեղից
  6. [թ<ուր>]
  7. աձ ա = օձ
  8. [բոց]
  9. [էր]
  10. աղոթքովը = աղոթքովն