Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/252

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ո՞ւր ա, խի՛ստ էք ձենըներդ կտրել, հա՜յ յասսա՛րներ՝ էլի ֆռսանդ են ճարել, ինձ քնած թողել, իրանք դուս գնացել՝ որ յալլի տան (պար գան)։ Տեսնո՞ւմ ես՝ էս հարամզադեքն ի՞նչ են բերում իմ գլուխը։ Ասենք ծերացել եմ, ոտներս չի՛ պար գան, հո մեկ թևերս էլա կբարձրացնեմ, ծափ կտամ, հետըները քեֆ կանեմ։ Ծերության էրեսին նալաթ, ո՛վ ասես,[1] ծերի դնչին էլ չի մտիկ տալիս։ Գի՛նի ածա, խմե՛նք, տերտեր ջա՛ն՝ դժոխքն էլ քանդվի, աշխարքն էլ, մենք քանի աչքըներումս լիս կա, քեֆ անենք»։

Ծեր մարդը՝ ղորդ ա՝ ցավի է՛նքան չի՛ դիմանալ, չունքի կենդանական զորությունը հատած է, էլ է՛ն արինը, էլ էն սիրտը չունի, ամա ցավն էլ շուտով կմոռանա, չունքի ջիգյարն էնքան տաք չի՛, միտքն էն կարողությունը չունի, որ բանը երկար պահի։ Առաջի բոցն՝ որ անց կացավ, թմբրությունիցն զգաստացավ, էլ մտքումը բան չէ՛ր մնացել։ Հենց իմանում էր՝ թե գինու զորությունն ա նրան հաղթել, թուլացրել, կրակի աաքությունը գըլխին դիպել, քնացրել[2]։ Աչքը որ բաց չարեց, էն սարսափելի էրազն էլ՝ որ տեսել էր, հենց իմանում էր ողորմելին՝ թե նո՛ր ա էկել աշխարք, նո՛ր ա ծնել, ուզում էր՝ որ ինչ ունի չունի տա, թաքըլի մեկ քանի տարի էլ ումբր ունենա, աշխարքի սերը վայելի, էնպես, ինչպես որ մեկ մարդ՝ մեկ սարսափելի էրազ տեսնի, իրան սպանում ըլին, թշնամիք ըլին չորս կողմը փակած՝ որ գլուխը կտրեն, ի՞նչ սրտով տեղիցը վե՛րկըթռչի ու էրեսին խաչ կհանի, որ էլի իրանց տանն ա, իր յորղան դոշակի միջին պարկած,[3] է՛ս հանքին էր հենց նրա հալը։ Ուզում էր՝ որ դուս թռչի, պատեր, դռներ լիզի, հարս՝ էրեխա, դոսթ, դուշման դոշին քաշի, համբուրի, սիրի, հոգին նրանց տա, որ քանի էս աշխարքումն են՝ իրար հետ լավ ապրին, իրար սիրեն, աշխարքի բարին վայելեն՝ որ էլ էն աշխարքումը մուրազները պակաս չմնա,[4] էլ աչքըները էս կողմը չունենան։ Բաղ, հանդ, սար, ձոր, տուն, ապրանք, մալ, դոլվաթ, ծառ, ծաղիկ, որ միտքն էր ընկնում, որ տեսնում էր՝ թե էլի իր ձեռին են, էլի[5] բաց աչքով նրանց մտիկ էր տալիս, էլի նրանց հոտն ու համն էր առնում,[6] ուզում էր՝ որ քարերն էլ լիզի սրտի սիրուն, հողն էլ։ Ուզում էր՝ բոլորի առաջին չոքի, ծունդր դնի, մատաղ անի, իր օրումը էն սրտով ժամ չէ՛ր մտած, իր օրումը է՛նպես ջերմեռանդ աղոթք չէ՛ր արած, էրեսին էնպես հավատով խաչ չէ՛ր հանել, տերտերի ձեռն էնպես տաք տաք չէ՛ր համբուրել,[7] երկնքին, գետնին, աշխարքին էնպես քաղցր աչքով չէ՛ր մտիկ տված, էնպես հոգին չէ՛ր փառավորված, ինչպես էս սհաթին։ Հենց գիտում էր՝ թե աշխարքս դրախտ ա, մարդիքը հրեշտակ են, էլ մեկ վատ միտք, մեկ փիս խորհուրդ նրա սրտումը չէին մնացել։ Էլ ո՞վ կտար նրա մտքումը բարկություն, չարություն, նախանձ, ատելություն, չկամություն, բախլություն, բոլորը՝ բոլորը ջնջվել, փչացել էին։ Հիմիկ էր իմանում՝ թե ժամ[8] գնալն ի՞նչ ա, աղոթքն ընչի՞ համար,[9] պատարագի զորությունն ի՞նչ[10]։ Արարիչ իմ՝ մարդ՝ որ մտածի՝ թե քանի օր, քանի տարի կյանք ունենք, թե Աստված մեզ ստեղծել ա, որ օր քաշենք, իր բարությունը վայելենք, թե մեր աչքն ա, մեկ բուռը հողը, մեր տեղն ա, էրկու գազ կամ ոտնափոխ գերեզմանը, թե մեր առաջին էլ կա էն օրը՝ որ է՛ս հիանալի երկնքի

  1. [էլ]
  2. [էր]
  3. պարկած = պարկած
  4. [էլի]
  5. [սաղ]
  6. [էր]
  7. [ինչպես]
  8. ժամն = ժամ
  9. համար ա = համար
  10. ինչ ա = ի՞նչ