Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ օր պետք է զրկվիմ, ձեր քաղցր լեզուն ու ձենը մեկ օր պետք է չլըսեմ, ձեր ազնիվ երեսը մեկ օր պետք է չտեսնիմ, հոգվույս սիրելիք, բարեկամք, սիրեկա՛նք, դո՛սթ, ընկե՛րք, իմ բոլոր պատկերակից[1] մարդիք։ Դուք ինձ գերեզմանը կըդնեք, դուք իմ հոգուս ողորմի կտաք, դուք իմ[2] էրեսիս հող կքցեք, կըլի թե բազընի սիրտը մրմնջա, կըլի թե բազինն էլ մեկ կաթ արտասունքի ինձ արժանի համարի, բայց ա՜խ, լեզուս պապանձվում ա՝ որ միտք եմ անում, ձեռներս թուլանում... ա՜խ՝ մեկ դարդակ շնորհակալություն էլա իմ բերնիցը չէ՛ք կարող լսիլ։ Էլ ի՞նչ եմ անում դժոխքը։ Քանց էս էլ մեծ դժոխք ո՞րը կըլի, որ ձեզանից հեռանամ, ձեր խոսքը չիմանամ, ձեր էրեսը չտեսնիմ։

Էս տեսակ մտածմունք էին մեր խեղճ հալևորի ուշ ու միտքը բռնել, գրավել։ Ուզում էր տերտերի փեշերն էլ համբուրի, էրեսին էր քսում, աչքերին էր քսում, նրա ձեռը[3] իր ծոցն էր տանում, յա բերնին էր դնում ու հոտ քաշում։ Նաչար քահանեն մնացել էր մաթալ՝ թե աչքին էր հուփ տալիս, բերնիցն ու քթիցն էր ծուխ դուս գալիս, թե ձեռը բերնին էր դնում, աչքերն էին իրանց աղի ծովը բաց թողում։ Ասեր, ինչ անց էր կացել, վախում էր՝ թե ողորմելի ծերը գնա, էլ եդ չի՛ գա. թե չէր ասում, ի՞նչպես կըմնար բանը թաքուն, աշխարքը դմբդմբում էր։ Բալքի թե որդին մեռներ, ու հոր աչքը մնար կարոտ, որ մեկ էրեսն էլա տեսնի։ Ի՞նչ աներ, աչքը մնացել էր դռանը, ինքը ղիմիշ չէ՛ր անում, որ ջրատար հալևորի էլած հոգին՝ իր ձեռին դուս գա, սիրտը քրքրվում էր, աղքըները կտրատվում էին, մնացել էր էրկու սրի արանքում, դվորը շարժում էր, իրան էր կտրում։ Օհանե՛ս[4] ջան՝ որդի, վեր կա՛ց, մի քիչ գնանք դուս, ման գանք, էրեսներիս հով դիպչի, ի՞նչ ենք տան պուճախը բռնել, նստել։ Օրը տաքացել ա, հավեն կոտրել,[5] գնա՛նք Աստուծո երեսն էլ մի տեսնինք»,[6] գեջդանգեջ բերանը բաց արեց էրվելով՝ Աստվածահոգի քահանեն, ու տանուտերի գլխին, միրքին պաչ անելով՝[7] ուզում էր մեկ մհանով վեր կացնի, որ բալքի թե դուս գնալիս՝ ձենն անկաջն ընկնի, չիմանա՝ թե ի՞նչ խաբար ա, ուրըշների հետ խառնվի, գնա, իրան աչքովը տեսնի, չունքի որ անկաջի լսածն ուրիշ ա, աչքի տեսածն ուրիշ, ու քանի ցավը հեռու ա, ավելի ա քյար անում, բայց երբ առաջներիս ա, մնում ենք թմբրած, մինչև յարեն իրան իրան սկսում ա կամաց կամաց սզլթալ, մրմնջալ ու եդո, սաղանալ։ «Էս մեկ թասն էլ խմենք, տերտեր ջան՝ եդո ո՞ւր տանում ես, տա՛ր ինձ, այսուհետև քո եսիրն եմ, քո շունն եմ, որ գլուխս կոխես էլ՝ ձեն չեմ տալ։ Ախր Աղասուն էլ էս օր՝ սաղ օրը չեմ տեսել, առավոտը տանիցը դուս ա գնացել, չի էկել, բաս նրա ջիրիդ խաղալը չի՞ պետք է տեսնիմ, բաս նրա աչքերին չի՞ պիտի պաչ անե՜մ։ Առանց նրան՝ կես սհաթ չե՛մ կարալ ապրիլ։ Գնա՛նք, աչքիս վրա, կենդանություն. Աստված կարգիդ հաստատ պահի։ Հենց ասեց․ «Աղասի ջան, գյոզ բալասի (աչքի որդի) էս խմում եմ՝ քո արևսադաղին, արևիդ մեռնիմ[8]»... Հենց բռնես՝[9] մեկ թոփի տրաքեց, դուռն ու փանջարեն

  1. պատկերակիցք = պատկերակից
  2. ինձ = իմ
  3. ձեռք = ձեռը
  4. Հով<հանես> = Օհանես
  5. կոտրել ա = կոտրել
  6. [ասում էր]
  7. պաչում = պաչ անելով
  8. [ու]
  9. [թե]