Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չի էլ գիտի։ Հիմիկ էլ հո՝ մեկ տլոտ փսլնքոտ, խլնքակեր շան կռծած շկոլի ձագը, պասակեր կատու, մեկ ֆորթի չաթու, մեկ մխոտ թերէրեց, կեղտոտ գդալ, էրեգվան լակոտը դունչը ցցել, էլ դամաղ չի՛ անում՝ իր լեզուն խոսի հորնը մորն էլ դունչը ծռելով հենց էն ա հաչում՝ «թե հայ-վարայ, այսինքն հայերեն, չեմ գիտի, լեզուս չի բռնում, կոշտ լեզու, փիս լեզու ա, բողազ է չանգռում, գլուխ է ցավացնում, փրոգուլիվաթսա[1] արի, սքուչնա[2] եմ, օփեժաթսա[3] էլա. փրոշենիե[4] տվի, զանյաթիե[5] շատ ունիմ, գլուխս քրուժիթսյա[6] էլավ։ Պեզչեսթնի[7] մարդ ա. րազփոյնիք[8] ա յափեթնիք[9], մաշենիք[10] օմքին ա. սփասոբնոսթ[11] չունի։ Գնա՛նք քուբաթսա[12] ըլինք, սոբրանիեմեն եմ գալիս։ Ինձ փրեիքրաթ արին»․ աչքդ էլ հանեցին, շան[13] ծնունդ, Ռուս ես, Ռուսերեն խոսի, Թուրք ես, Թուրքերեն, Մոլթանի, Մոլթաներեն, Հայի լեզուն իր բառն ունի։ Աստված Տերությանը հաստատ պահի, փող,[14] աստիճան, պատիվ, նշան էնդուր համար ա տալիս քո լեզվի վարժապետին, որ մնաս ո՛չ մերը կորցրած ֆորթի պես էստուր էնդուր տակին, ու ծծի տեղ, պոչը քաշես, պտուկի փոխ՝ չգիտեմ ինչ տեղը լիզես, ու ջանավար գոմեշը քեզ քացի չտա, պոչովը չխփի, ոտնատակ չանի, չճխլի, ու աղիք մաղիքդ քնթովդ դուս չածի, իր արինը սիրողը, իր հավատը պինդ բռնողը, իր ազգի պատիվը ճանաչողը, Տերությանն էլ հավատարիմ կըլինի, աշխարքի էլ պիտանի, թագավորի էլ սիրելի, Աստծու էլ ընդունելի։58) Տերությունն ու Աստվածը քո հոտած լեզվիդ չեն նայիլ, գործքիդ, սրտիդ մտիկ կտան ու էնը գյորա քեզ պատիվ, փառք, հաց, նշան կտան։ Էդ ախմախ խոսքը ձեր թթվի կճճումը պահի, որ մախուխի հետ էփես,[15] խփշտես, կամ էդ դարդակ գոգրիցդ մի՛ հանիր, որ ուրշի աբուռով էրեսին էլա չի դիպչի, ու ռուսվա խայտառակ չըլի։ Լսողի ականջին՝ հենց բռնես՝ գյուլլա խփեցին, երբ քո էդ շունչը դուս ա գալիս։ Դու չես սովորել, ով ա քեզ մեղադրում, թող որդի սովորի, նրա արդար, անմեղ հոգին էլա մի խառնիր, ապականիր՝ է՜։ Ինչ ես օձի պես յաղու տալիս, որ քո լեզուն էլ գիտենաս, քո լեզուն էլ խոսիս, Ռուսն՝ հացդ ձեռիցդ կխլի։ Քեզ Սիբիր կղրկի։ Գլխիդ քա՛ր ընկնի, քար․ բաս մեկ ղալբաղանություն, հարամզադություն մտքումդ ունենալիս, ընչի ես հենց[16] արդարամիտ ռսի աչքի առաջին էլ,

  1. պրոգուլիվատսա = փրոգուլիվաթսա
  2. սկուչնա եմ = սքուչնա եմ
  3. օբիժատսա = օփիժաթսա
  4. պրոշենիե = փրոշենիե
  5. զանյատիե = զանյաթիե
  6. կրուզիտսյա = քրուժիտսյա
  7. բեզչեստնի = պեզչեստնի
  8. րազբոյնիկ = րազփոյնիկ
  9. յաբեդնիկ = յափեթնիք
  10. մաշենիկ = մաշենիկ
  11. սպոսոբնոստ = սփոսոբնոսթ
  12. գուբադսա = քուբաթսա
  13. [լագոտ]
  14. [չի<ն>]
  15. [ուտես]
  16. [խեղ<ճ>]