Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/265

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պետք է ուրիշը բերանը դնի, չո՛ւնքի պռոշները կտրած են, ձեռները ուսի տակռուցը վեր ընկած, որը անդամալույծ ա դառել, սելով են ման ածում։ Որը քիթ չունի, որը լեզու, սրտըներն ուզում ա տրաքի, որ ուրիշը խոսում ա, երեխեքը լալիս են, մեկ ազար, մեկ ցավ, յա մեկ մուրազ ունի սրտումը, լալի պես երկու տարեկան էրեխի նման՝ ոտին, գլխին, ձեռին ա անում,[1] ինքը հասկանում ա, բայց ուրըշին ո՛չ մեկ չոռ ա կարում ասել, ո՛չ մեկ ջան։ ․․․Քանդվի՛ էսպես թագավորությունը, հաստատ մնա Ռուսի Տերությունը, որ մեր խեղճ ազգն ու աշխարքը գերությունից ազատեց, իր բարեգութ ձեռի տակը հավաքեց, ու[2] հոր պես մեզ խնամում, պահպանում ա։ Էն լեզուն պետք է չորանա, որ ամեն աչքը երկինքն առնելիս, փառք չտա Աստծուն, էրեսը գետինը չքսի, ու մեր Ամենաողորմած կայսերը՝ կյանք, առողջություն, քաջ աջին զորություն, արքայազուն որդվոցը և զավակացը կենդանություն ու Տերությանը հաստատություն, պայծառություն, մշտապես տևողություն չխնդրի․․․։

Ճաշվա շոգն անց էր կացել։ Սար ու ձոր էլի գլխըները քիչ քիչ բարձրացնում էին, որ փոքր շունչ առնին։ Արեգակը Մասսա քամակիցը[3] հանդարտ՝ աչքը բաց[4] արել[5] [6]երկնքիցը [7]մունջ մունջ մտիկ էր տալիս Էրևանի բերդին ու էն ա[8] ուզում էր՝ որ[9] կամաց կամաց մեր մտնի։ [10]Թանձր խավարը ու սև[11] դումանը էկել, բոլոր դաշտերի, ձորերի էրեսը բռնել[12] կալել էր, բռնել, օդը ծանդրացրլ։ Ղուշը տեղիցը չէր ուզում ժաժ գա։ Հավը բնիցը չէր ուզում գլուխը հանի։ [13]Ամեն տեղից ոտքը կտրվել էր։ Ամեն տեղից ձենը ձոր լռվել, պապանձվել, փասա փուսեն քաշվել էր։ Ջուր ջրողը առվի վրա էր թեք ընկել, քնած մնացել, վար ու ցանք անողը հանդումը՝ բաղմանչին իր ծառի տակին։ Մարդ, ինս, ջինս գեղերումը էլ չէին երևում։ Բազի կոնդի ծերից, բազի սարի դոշից, բազի ճամփում, չոլում մեկ սև մազի չափ ղարալթու սևին էր տալիս, ձիու քամակիցը դես ու դեն թեքվում,[14] էրեսի, քամակի վրա շուռ գալիս, էլ եդ գլուխը դզում, օրզանգուն ժաժ տալիս, ձիուն քացի տալիս նոխտեն քաշում, ու ղամշով խփում, որ ոտները մի քիչ եգին փոխի։ Բազին էլ ձեռն անկաջի քոքին դրած տխուր ձենով բայաթին քոքել էր, քնթի տակին ձիու ջիլավը գլխին քցած իրան իրան բղղում, գնում էր, որ շուտով տեղ հասնի, ու իր բեզարած, ջարդված ջանը մեկ շվաքի տակի դինջացնի, յա իր տան դուռը, քանի որ չէր մթնել տեսնի։ Հոդաղներն (մեխրե) էլ իրանց քութանի տավարը բաց էին թողել, լուձը եդ արել ու մեկ քոլգի տակի,[15] ջրերի ղրաղներին, քութանը մեկ կողմը, եզները մյուս, բաց վեր էին թափել, քնել։ [16]Նախիրը մեկ դզում, ոչխարի սուրուն մեկ շվաք տեղ նստել, փնչացնում, չանեն չանին քսելով, արոճում էին։ Չոբանն էլ գլուխը մեկ քարի վրա դրած՝ նղղել, կպցրել էր, որ իրիկնահովին շոքը քաշվելիս[17] վեր կենա սուրուն մեկ լավ խոտավետ տեղ տանի ու արածացնի։ Օյաղ շան մեկը, էս ցցի վրա, մեկը մեկ քարի գլխին պպզել, մեկն էլ չոբանի ոտի տակին

  1. [ո՛չ]
  2. [էսպես]
  3. [ծանդր ծանդր]
  4. [էր]
  5. արած = արել
  6. հեռըվանց
  7. [մտիկ էր տալիս]
  8. [քիչ քիչ]
  9. [քիչ քիչ]
  10. [Մեկ]
  11. [չանկ]
  12. [էր]
  13. [Ոտքը, ձենը]
  14. [էլ]
  15. [կամ]
  16. [Տավարը]
  17. [հովն ընկնելիս]