Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չէ՛ք արած. հիմիկ աչք, անկաջ բաց արե՛ք իմացեք. է՜հ − հերիք ա, գլուխըս ցավեց։ ախր ի՞նչ անեմ — բանը տեղն ա գալիս − չասե՞մ դու գիտես − քնի՛ր սրանց հետ, ու Քյաբը գնա՛, թե ժամ չե՛ս սիրում, դինջ կա՛ց՝ որ կխռովեմ թող տեսածս ասեմ։—

[1]Էսպես մեկը գլուխը ձիու պոչի տակին, մեկը քիթը կովի եդևին դեմ արած, մեկ միրուքը իր գոմշի ոտների արալղումը, մեկ բերանը դսրախի հենց մեջ տեղը, մեկն դոշն իր[2] իշի պարկին դեմ տված — գնում էին, թքում էին, յա ձեռները թափ տալիս, յա միրուքը սրբում, կամ ձեռը դեմ անում բռնում, թամաշա անում, էլ եդ դեն ածում − գի՛տես ընչի համար – ուտելու չէ․ փիս համ ունի — որ իրանց հեքիմությունը ու հունարը ցույց տան՝ տեսնին՝ թե անասունն ի՞նչ ա կերել, որ էնքան փորացավ ա ընկել տուտը բաց չի՛ թողում — իրան անպատիվ անում։ Գլուխդ մի՛ քորիր — հրես պրծա։ Էսպես փիս ֆոտից − նրանց անոշ ա, դարտ մի անի − զզված, բեզարած — դու ըլեիր, չէիր զզվիլ — մեկի ձեռին ղամշի, մյուսի ձեռին դականակ, մեկի ուսին մանգաղ, կամ երկար ձողի չադրի համար, մեկի գտակի[3] արանքումն մախաթ ու խազիլ, կամ թալսման կարած՝ սուրբ մոլլի բաշխած, իր ձեռովը դրած, մհրած, որ էս սարի առջը միջի բանը չի իմանա, ու իր ծռնությունը հանի, իրան կտրատի։ Մեկը մեկ ֆորթի թոկ, մեկը մեկ շան բհիր, մեկը ձիու նոխտա, մեկը իր ձիու թամքը, կամ իշի փալանը քամակին դրած, մեկն իր գոմշի կապը՝ բազի տեղ խեղճ հայերի կալն ու դեզը տաղըթմիշ անելով, կամ ձին խլելով, կամ բաղը քանդելով, շատ անգամ տան օղլուշաղին յարալու, փարալու անելով, ծեծելով[4], խոռը քանդելով, բաղը ցրվելով և այլն, տնքալով, ճրրալով, մրթմրթալով, ննջելով, շատը երեսի վրա բուղուրմիշ ըլելով — կարելի ա Քյաբը գնա, ուզում էր երկըրպագություն տա — ի՞նչ ես զարմանում – քեզ չի՛ պատահում — բայաթի ասելով, խաղ կանչելով, քյալլեի ձգելով —մինչև գազանների քեֆն էլ բաց էլավ — որը վնկվնկում էր, որը տռլնգում որը ճղղում, որը հաչում, ձին խրխնջում էր։ Մինչև անջախ մի անջախ մեկ ջրի ղրաղ հասան —հենց էշը զռաց — փառք հավիտյանս ամեն — Մոլլա Մասրադնի առակը կատարեցավ՝ թե որ մեկ ճամփորթի ասեց՝ որ հարցնում էր՝ թե երբ կմեռնիմ, չունքի ծառի ճղկան ծերին կանգնած քոքը կտրելիս տեսնելիս, Մոլլեն ասեց ախմախին՝ թե ախմախը քոքին պետք է կանգներ ու ճուղկը կտրեր, թե վեր կընկներ։ Ասածն լրացավ էս ախմախը կարծելով թե նա իմաստուն՝ որ էս իմացավ, վազեց եդևիցը հարցրեց՝ թե ե՞րբ կըմեռնի։ Մոլլեն նրա ղղի բարակությունը տեսնելով՝ ասաց՝ «Երբ սև էշդ յոթն զռա։− Զռա չի՛ ասեց՝ Մոլլի հերն անիծած, որ ինձ բանից քցեց, ուրիշ բան ասեց, բայց ինձ ամոթ ա,[5], ով խելք ունի, իմանա՛․ իմացա՞ր − է՛հ շատ ապրիս, հիմիկ մտիկ արա՛ թե նրանք ինչպես թայթի թայթի ոտն ու գլուխն − չէ՛ թե իրանց սրբին, չէ՛ − էդ ադաթ չի՛ − ձեռները կբեզարին․ ջուրն էլ զհաթ ա, գետերով ա

  1. [Մե<կը>]
  2. [ձ<իու>]
  3. գտակումն = գտակի արանքումն
  4. [շատ]
  5. [իմաց<եք>]