Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/274

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գնում, չե՛, չէ՛ ծախում են, չէ՛, չէ՛, չէ՛ քեզ հարցրու − նրանք լվացվում են՝ որ նամազ ղլմիշ անեն, հասկացա՞ր՝ խանի խաբար՝ ախր քեզ ինչ էլավ․— որ հետո[1] բարդ մարգըհավաքեն ու զնգզնգալով մտնեն Երևան։ Ի՞նչ խաբար ա — ի՞նչ խաբար ա — էսօր է Մհառլամն։[2]− Գլուխ դառ կորի՛ր− թե չէ թուրքա՜ցիր — բաներ շատ պետք է անց կենա էստեղ․ հասկացա՞ր՝ լա՛վ՝ հիմի էլ չծիծաղես՝ որ մեծ թիքեդ անկաջդ կմնա. մնաս բարով։ Որդիքդ ապրեն, տունդ շեն կենա, կարասներդ լիքը, գլուխդ էլ դարդակ․ ի՞նչ վնաս ունի − կըտեսնես վնասը. հալա մի քիչ քնիր, դինջացիր, հետո կասեմ։ Ծառայություն, քաղցր պառվիս, Է՜հ ուզում էի ասեմ քաղցր քնիս․ պառավիլը մի զատ չի՛, խելք ասա, խելք, սիրտ, տղամարդություն, թե չէ անատամ պառավներն ի՞նչ են, ո՞վ են՝ որ ես նրանց նման ըլիմ։ Քաղցր մի՛ պառվիր, թե լավը կուզես, քաղցր քնիր − քունն ամեն մարդի պետք ա. քաղցր էլ վեր կացիր. ամա մեկ աչքդ երկինքը քցի թե էս ո՞վ կա. նրան ուսուցիր. բանիդ օյաղ կացիր, որ արթուն տեղդ էլ քեզ չչարչարին։ Գիշեր խաղաղություն, մարդի քաջություն սա միշտ հարկավոր ա[3]։

«Ալլա՜-հո՜ւ-հա՜-հյո՜ւն-հյա՜-բը-էսմ-մըլլլ-ա՜հ-ը՜լ–ռա՜հ-մա՜ն ը՜լ-ռա՜–հի՜մ-մա՜-չախսէ- վախսե՛-չախսե՛- վախսե՛-Հասան՛–հյու–յու–յու–յու–յու–սե՜ն–աղա՜մ–վայհա՜խկ. իմե՜նննջո՜ւ-ր՛-յա՜ Ալի՜-յա՜ Մուրթուզա՜-լի՜-յա Մուրթուզա՜-լի՜, չախսե՛-վախսե՛-չախսե՛– վախսե՛, վը՜ժժժ—թըրումմ-բը, թա՛խկ-թո՛ւխկ՝ թա՛խկ–թո՛ւխկ՝ թրախք-թրուխք. թրախք– թրուխք– վը՛–զզ՜զ-զը-զզ՜զ վը՜շշ՜շ-թը՜շշ՜շ-յա՜ Ալի՜-սա՛ն եթի՜շ-Մհա՜մ-մադը՜-սթո՜ւ-դա՜-ըմի՜ն-ասրը՜-վա՜ր-չախսե՛-վախսե՛-վախսե՛-վախսե՛-աման մադաթ․ վա՜յ-վա՜յ-վո՜ւյ-յամբ-ալ-լա՜հ-հի՜-հա՜․ հի՜—հա՜-․ հա՜խկ-վա՜խկ․ ռուսո՜ւլ-լա՜»։

«Հերի՛ք ա — հե՜րիք ա՜ — գլխըներս տարար. նամազ հո չես անում կամ մեզ սովորցնո՜ւմ. ձենդ կտրի՜ − ռեխդ կալ – անսաս նստի»։ Դե նստի, հո նստի — թե կուզես կըքնիմ էլ — Ալու հերն էլ անիծած - Մուրթուզալուն էլ․— Գնանք Երևան տեսնենք Մհառլամն[4]։ Ի՞նչ կասես — Ազանը տվել են − էս ձենը ձորը էնդեղանց ա գալիս. էս սաս ու մարաքեն էնդեղ ա․ ձիո՞վ գնանք — թե՞ սելով — էրկուսն էլ ձեռիցդ կըխլեն — յարաղած մտնենք — թե սուբահի —

յարաղդ էլ կառնին — փողդ էլ — շորերդ էլ — ու քեզ կըտանին — գլխիդ թագելով — եզդի կըշինեն, չունքի Հասան-Հուսեյնի սպանողները եզդիք էին. հիմիկ որտեղ մեկ ղարիբ-ֆուխարա Հա՛յ ձեռք են քցում − ոտն ու ձեռը կապում են − լավ շորեր են հաքցնում − ընչանք որ սուք ու շիվանն անց կենա — Հասան-Հուսեյնի կարգը կատարեն — թաղեն — սպանեն − կտակը կարդան, եդո վա՜յ քո օրին ու ըմբրին․ գլխիդ, ոտիդ թագելով, խփելով, գլուխդ ջարդելով − էրեսիդ թքելով, ուշունց տալով, ինչ ախբ կա, գլխիդ
  1. [մտնեն]
  2. Ռամազան = Մհառլամն
  3. հարկավոր են = հարկավոր ա
  4. Ռամազան = Մհառլամն