Էջ:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu/279

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ խեղճ մարդի սուրբ հոգին չանկդ ես քցել, ու պատառոտում ես, կեղեքում, կտրատում, բայց ինքը չի՛ իմանում — որովհետև անունդ սուրբ ա, զորությունդ շատ. Աստծու տված ես՝ բայց մարդի սրտումն, ինչպես ուզում ա, էնպես ա քեզ շուռ տալիս − բայց դու էլ նրան ես լավ շուռ տալիս − մեզ մոտ մնա — չասես ուրըշի — փիս ա։ Քեզ համար էլ վատ ա։− Գնա՛նք-գնա՛նք − ձեռդ ղամշի տո՛ւր՝ որ ոտները մի քիչ եդին փոխի․ ինչ ուզում են − անեն − թեկուզ իրար կտրատեն․ գնանք մեչիդը − տեսնենք Մհառլամ բայրամի հանդեսը − թե չէ կպրծնեն − ու դրախտումը մեզ ել տեղ չի ըլիլ − դա՜հ-դա՜հ՝ երի՜։

Մեչդի մեջը մտնիլ կարելի չի՛, մարդի միս կուտեն, պետք է մոտիկ տների[1] կամ մոլլեքանց օթախների կտրներիցը խալխի հետ խառնվել ու հեռուվանց թամաշա անել։ Լավ սիրտ պետք է՝ որ դիմանա, լավ աչք՝ որ տեսնի ու չըլա։ Մեչըդի[2] աղոթարանի տեղի աոաջին ահագին բազմություն կա թոփ էլած։ Թե նրանք, թե մյուսները՝ էնպես են լալիս ու դոշըներին վեր հատում, որ հենց իմանաս՝ թե Հուսեինի նահատակության օրը էս ա, որ էս ա։ Ախունդը մեկ բարձր աթոռի վրա բազմել, իր մոլլեքը չորս կողմը բռնած՝ էնպես ա Մահմադի — Ալու ու Ալու որդի Հասան Հուսեինի պատմությունն անում,[3] լալիս, իրան կտրատում, որ քարերը դողում են։ Նրա առաջին մեկ քանի ջահել աղչկերք՝ մազըները ցրված՝ կեսն երեսներին, կեսն դոշին[4] քցած՝ մեկ ղրաղում կուչ են եկել ու իրանց մոր հետ սուգ են անում։ Մեկ քանի ջահել տղա աղիողորմ ձենով իրանց խեղճ հոր մահվան սուքն[5] են անում, մեկ քանի ձիավոր էլ թուրըները պլոկած՝ ձին չափ քցում, նրանց վրա[6] վազում, որ սպանեն, սրանք են եզդու մարդիքը՝ որ հմիկ էսպես ղոչաղացել, զարդարվել են, որ իրանց խալիֆի հրամանը կատարեն։ Ձիու վրա դես ու դեն են վազում ու կամենում են՝ Հասանի ընտանիքը կամ սպանեն, կամ եսիր տանեն։ Բոլորն էլ խոսում են, բոլորն էլ էնպես կենդանի իրանց խաղը խաղում, որ մարդ էնպես կիմանա՝ թե հենց էս օր ա Հասանը մեռել․ օրինակի խաթեր մեկ քանի խոսք թո՛ղ էստեղ գրենք, որ կարդացողն իմանա, թե մեր համշարիքը ինչպես են սուք անում։


ԵՐԳ ՄՀԱՌԼԱՄԻ
Բոթաբեր

Աչքս խավարի, լեզուս կարկամի․
Ոտքս կոտրըվե՛ր,[7] ա՜խ ջանս դուս գար,
Որ[8] սկի նաչարս[9] բնավ ձեզ մոտ[10] չգայի,
Ու[11] ձեզ[12] չտայի էս դառը խաբար։

  1. տան = տների
  2. [աղոթք անելու]
  3. [չես]
  4. [ունին]
  5. սուգը = սուքն
  6. [են]
  7. [ու]
  8. [ես մի]
  9. [միայն ձեզ մոտ էսօր հենց]
  10. [էկի]
  11. [հիմիկ պետք է էս պատմեմ ձեզ]
  12. [բերեի]